Ադրբեջանական հերթական զառանցանքն է, թե հայկական կողմը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերք. Ս. Հասրաթյան
Պնդումները, թե Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերք, նրանց հերթական զառանցանքն է:
Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը և հավելեց. «Միջազգային կոնվենցիաներով արգելվող սպառազինություններ ու զինամթերք, հիմնականում, օգտագործում է ադրբեջանական կողմը և իր սովորության համաձայն` փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր: Ադրբեջանական կողմն իր այդ հայտարարությունների համար դեռ շատ է զղջալու»:
Նշենք, որ այսօր ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը գրել է, թե Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին` միջազգային կոնվենցիաներով արգելված զինամթերք կիրառելու մեջ:










