«Համեստ էր, զուսպ, իր նկատմամբ եղած սերն էլ իր նման է». Մարտակերտում զոհված Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 20 տարեկան
«Արմենպրես»-ը ներկայացնում է Հռիփիսմե Գալստյանի ակնարկը քառօրյա պատերազմում զոհված զինվոր Անդրանիկ Զոհրաբյանի մասին։ Նա մայիսի 1-ին կդառնար 20 տարեկան։
Բարձրահարկ շենքի շքամուտքում լռություն էր: Բարձրանում ենք աստիճաններով, երկրորդ հարկից հետո արդեն հաշիվը կորցնում եմ ու չեմ զգում, թե որ հարկում կանգ առանք: Որքան ես եմ հասցրել նկատել` բազմաբնակարան շենքերում դռները սովորաբար ներսից փակ են լինում, պետք է թակես, որ բացեն: Այնտեղ, ուր ես էի գնում, դուռը բաց էր: Դռան հակառակ կողմում նույնպես լռություն էր, որը երբեմն խախտվում է հոգոցներով, ինչ-որ հիշողություններով, գուցե նույնիսկ ինքնամեղադրումներով: Զոհրաբյանների բնակարանում եմ: Այստեղ կյանքը կիսվել է երկու մասի` մինչև ապրիլի 2-ը, և դրանից հետո: Ապրիլի 2-ի գիշերը Արցախի սահմանին հակառակորդը միլիոներորդ անգամ խախտել էր հրադադարը, բայց այս անգամ դա պատերազմ էր: Այդ գիշերը փոխեց նաև Վեդիում ապրող Զոհրաբյանների ընտանիքի ճակատագիրը:
Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014-ի հուլիսին էր մեկնել ծառայության: Ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Հուլիսի 16-ին զորացրվելու էր: Այստեղ կիսատ թողած շատ գործեր կային, ուսում, ֆուտբոլային մարզիչ դառնալու երազանք…
Ապրիլի 3-ին ողջ Վեդին ցնցվեց 20-ամյակը դեռ չբոլորած երիտասարդի կորստի լուրից: Անորոշության 5 օրեր անցան, մինչև որ ապրիլի 8-ին Կարմիր Խաչի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների ժամանակ գտնվեց ու ընտանիքին հանձնվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի մարմինը: Նա մեկն էր այն 6 զինվորներից, որոնք կապիտան Ուրֆանյանի հրամանատարությամբ մարտնչել էին հակառակորդի մեծաթիվ ուժերի դեմ, երեք անգամ հետ էին մղել հակառակորդի` ամեն անգամ ավելի ահագնացող հարձակումը ու կռվել էի ն մինչև վերջին փամփուշտը:
Սա այն խոսակցություններից էր, երբ բառերից ավելի երկար էին ձգվում հոգոցները, լռության մեջ էլ ավելի շատ ասելիք կար: Հիմնականում հայրն էր խոսում, երբեմն խոսում էր հորեղբայրը, նաև` քոլեջի դասախոսներից մեկը: Նախքան նրանց հանդիպելն արդեն եղել էի այն դպրոցում, որտեղ մինչև 9-րդ դասարանը սովորել էր Անդրանիկը, հետո հանդիպել էի այն քոլեջի տնօրենին, որտեղ սովորել էր դպրոցն ավարտելուց հետո:
Անդրանիկն այսօր` մայիսի 1-ին, կդառնար 20 տարեկան:
Անդրանիկի մասին` իր տանը
«Ծննդյան օրն եմ հիշում: Շուտ գնացինք հիվանդանոց, բայց ձգձգվեց, օրը փոխվեց, նոր իմ տղեն ծնվեց: 1-ից 20 պակա՞ս, Ալլա, - կնոջը դիմելով հարցնում է հայրը: «1-ից 15 պակաս» եղավ ուղղումը, - Մենք վերևում էինք: Սովորաբար չեն թողնում վերև բարձրանալ, բայց մենք ծննդատան վարիչի աշխատասենյակում էինք: Եկան ասացին, որ տղա եմ ունեցել: Ուրախացանք: Մեկ էլ գրկած բերեցին, որ տեսնեմ: Բուժքույրը գրկած բերում էր, ամբողջ միջանցքը լուռ անցան, հենց հասան ինձ, սկսեց լացել: Երևի զգաց, կամ` չգիտեմ: Հետաքրքիր պահ էր:
Անդրանիկը մեր վերջին զինվորն էր: Ինքն էլ որ ծառայեր վերջացներ, մեր գերդաստանը մի երկար ժամանակ էլ բանակին զինվոր չէր ունենա տալու: Հայրս էլ Հայրենական պատերազմի մասնակից է եղել: 4 անգամ վիրավորվել է, բայց կարողացել է փրկվել: Այն օրերին, երբ չէին գտնում Անդրանիկին, Ալլան հիշել էր հորս պատմությունը, ասում էր` «իմ երեխեն կփրկվի, ինչ էլ լինի, ինքը էդ վիճակից դուրս կգա»: Բայց փաստորեն մեր կռիվը Անդրանիկով սկսվեց, Անդրանիկով էլ ավարտվեց»:
Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում սովորող Անդրանիկը Հաշվապահական հաշվառում և աուդիտ էր ուսումնասիրում, զուգահեռ հասցնում էր մարզվել ու ֆուտբոլ խաղալ Երևանում` «Խաղային մարզաձևերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ, նաև խոհարարական արվեստն էր սիրում և հասցրել էր նախքան բանակ գնալը դա էլ սովորել.
«Դպրոցը ավարտելուց հետո ընդունվեց Վեդու Եվրոպական քոլեջ: Հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում էր սովորում: Դիպլոմը հիմա Ֆիզկուլտ ինստիտուտում է: Քննական գնահատականները բավականին բարձր էին: Ինձ ասացին, որ այդ գնահատականներով կարող է իր մասնագիտությամբ միանգամից 2-րդ կուրս ընդունվել: Ես իրեն ասացի: Չուզեց, ասաց. «Պապ, ճիշտ ա սովորել եմ հաշվապահություն, բայց չեմ սիրում էլի, չգնամ»: Մի փոքր համոզեցի, հետո հասկացա, որ անիմաստ է: Ինքն իրեն միայն սպորտում էր տեսնում: Վերջերս զանգեց, ասաց. «Պապ, հետաքրքրվի` ինչ թղթեր են պետք, որ գործերս փոխենք հեռակա: Մի սպասի, որ ես գամ, գնա հետաքրքրվի: Կփոխենք հեռակա, համ կսովորեմ, համ կաշխատեմ, քեզ էլ կօգնեմ»: Ոնց որ այստեղով ապրեր, օր առաջ ուզեր այստեղ լինել: Ասում էր. «Ես կաշխատեմ, իմ ու Սաթենիկի ուսման վարձը կվճարեմ, դու դրա հետ գործ չունես»: (Սաթենիկը քույրերից ավագն է, այս տարի կավարտի ավագ դպրոցը: Ուզում է մշակութաբան դառնալ` խմբ.): Ուզում էր որպես խոհարար աշխատել, սիրում էր այդ գործը: Ասում էր. «Ես պիտի երկու մասնագիտություն ունենամ: Հիմա ճիշտն էդ ա: Դու մի մասնագիտություն ունես, մենակ էդ ա (հայրը մասնագիտությամբ բժիշկ է` խմբ.), դժվարություններ էլ են եղել, նեղություն էլ է եղել: Ես եկել եմ էն եզրակացության, որ պիտի երկու մասնագիտություն ունենաս»: Սիրում էր պատրաստել, անգամ իմպրովիզներ անել: Բանակից առաջ 4 ամիս խոհարարական կուրսերի գնաց:
Պարապ չմնաց համարյա: Ոչ ես, ոչ Ալլան (մայրը` խմբ.), չենք տեսել, որ երեկոները շենքի բակում ուղղակի կանգնի, ժամանակ անցկացնի: Առավոտից երեկո զբաղված էր: Հիմա Ալլան ասում է. «Էրեխեն վազեց, վազեց ու վազքով էլ գնաց բանակ»: Ինքը լցնում էր իր օրը: Մտածում էինք` շատ չարչարվեց, բայց դե ոչինչ, կվերջացնի ծառայությունը, կգա, կսովորի, ամեն ինչ կկարգավորվի, քրոջ հետ կգնան դասի, կգան: Չստացվեց…»:
Վերջին հեռախոսազանգը.
«Վերջին անգամ մարտի 29-ին զանգեց: Հարցրինք` ո՞նց է, ասաց` ես շատ լավ եմ, դուք ասեք, ո՞նց եք: Ասաց, որ պատրաստվում են ամսի 1-ին դիրքեր բարձրանալ: Հաջորդ օրը չզանգեց: Ինքը սովորություն ուներ` դիրքեր հասնելուց ու հերթափոխն ընդունելուց հետո երեկոյան ուշ ժամի զանգում էր, ասում, որ արդեն հասել են, ամեն ինչ նորմալ է: Ամսի 1-ին չզանգեց: Օրվա վերջում անհանգիստ էի, սպասում էի, ասացի` երեխեն չզանգեց: Ամսի 2-ին ես սովորականի պես գնացի աշխատանքի: Չգիտեի, որ Արցախի դիրքերում լարված է վիճակը: Ականջի ծայրով ինչ-որ բան լսել էի, բայց մտածեցի` ամեն անգամվա պատմությունն է: Ժամը 1-ի, 2-ի կողմերը արդեն սկսեցի հասկանալ, թե ինչ է կատարվում: Երեկոյան արդեն շատ անհանգիստ էինք: Ամսի երեքի գիշերը երազ տեսա: Առավոտյան արթնացա, ասացի` վեր կացեք, գնանք եկեղեցի, Անդրանիկի համար մոմ վառենք: Պատրաստվեցինք, որ դուրս գանք, բայց չհասցրինք… Ղարաբաղի համարից զանգ եկավ: Միշտ տարբեր համարներով զանգում էր, ես անջատում, հետ էի զանգում: Այս անգամ էլ նույնը արեցի, զանգեցի, զբաղված էր, նորից փորձեցի: Հետո զանգերը գնացին, հենց պատասխանեցին, ես միանգամից գոռացի. «Անդրանի՞կ»: Ընկերն էր: Հարցրի` բա Անդրանիկն ուր է, ինչի՞ ինքը չի զանգում: Ընկերն ասաց. «Ատոմ ձաձա, քեզ հավաքի, շատ վատ բան պետք ա ասեմ: Անդոյին խփել են…չկա Անդոն»: Չհասկացա` ինչ կատարվեց…»:
Անդրադառնում ենք նաև բանակ գնալու թեմային.
«Ուզում էի ինչ-որ բան անել, չթողեց: Ասեց. «Պապ, գիտեմ որ դժվար ա, ես կգնամ էնտեղ, որտեղ կպատահի, ես իմ ձեռքով կքաշեմ թուղթը, կգնամ կծառայեմ որտեղ պետք ա: Գիտեմ` էդ հնարավորությունը չունես ինչ-որ բան անելու: Դու մի խառնվի» Ղարաբաղի մասին էլ էինք խոսել, ինքն ուզում էր Ղարաբաղում ծառայել: Ասում էր` եթե այդպես ստացվի, կգնա կծառայի»:
Հորեղբայրը հիշում է. «Մի անգամ ասացի` բալես, զգույշ կլինես, թուրքը որ գա, մենակ չի գալու, շատվոր են լինելու: Ինձ էնպիսի պատասխան տվեց, որ մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս: Ասեց. «Հոպար, ես կյանքում թուրքին մեջքով չեմ կանգնի, ես իմ ընկերներին մենակ չեմ թողնի»: Էդպես էլ եղավ: Մեր երեխեն մինչև վերջին կաթիլ արյունը կռվեց»:
Հայրն այցելել է որդու կապիտանի` Արմենակ Ուրֆանյանի մորը: Որոշել է` այդ քառյակի մյուս երկու զինվորների` Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հարազատներին էլ է այցելելու. «Ես եղել եմ Ուրֆանյանի տանը, զրուցել եմ մոր հետ: Ծննդյան օրվանից հետո Աբաջյան Ռոբերտի տուն էլ կգնամ, Քյարամի ծնողներին էլ կայցելեմ: Ես ուզում եմ տեսնել այդ մարդկանց: Այս չորս զոհվածներն այդ օրը խրամատում իրենց թափած արյամբ հարազատ եղբայրներ են դարձել ու մեր ընտանիքներին կապել են իրար: Իրենք իրենց կյանքի վերջին վայրկյանները իրար հետ են անցկացրել, իրար հետ են խոսել, հաստատ մեկը մյուսին ձայն է տվել, ինչ-որ բան է ասել: Հիմա արդեն իրենց արածի շարունակությունը մեր ձեռքում է, մենք պետք է կարողանանք պահել իրենց արածը: Չգիտեմ` նրանք կցանկանա՞ն մեզ հետ շփվել, թե՞` ոչ, բայց ես ուզում եմ այդ մարդկանց տեսնել ու այսքանը ասել»:
Քոլեջում Անդրանիկի դասախոսը, ինչպես` բոլորը, հիշում է նրա հասունությունը, բացառիկ համեստությունն ու եզակի զսպվածությունը, ինչպես նաև` շրջապատում ազդեցիկ լինելը. «նա չէր սիրում խառնվել տղայական խոսակցություններին, թեմաներին, բայց նրա խոսքը միշտ կշիռ ուներ տղաների մոտ»:
Հայրը համաձայնում է այդ կարծիքին.«Ինքը զուսպ երեխա էր, բայց մեջը մի տեսակ մեծական բան կար: Տեսակով շատ պատասխանատու էր: Հիմա մենք վերլուծում ենք, ասում ենք` եթե էսպես լիներ, էնպես լիներ: Ինչ-որ տեղ էլ ես ինձ եմ մեղադրում, մտածում եմ` ինչ-որ բան կիսատ արեցի իմ երեխուն փրկելու համար, բայց որ մի փոքր երկար եմ մտածում, իրեն ճանաչելով, գալիս եմ այն եզրակացության, որ ինքն է արել իր ընտրությունը: Էս երեխեքը գիտակցաբար արել են իրենց ընտրությունը. իմանալով` ինչ կարող է լինել իրենց հետ, մնացել են մինչև վերջ:
Հեչ չէինք մտածի, որ այդ մի օրը մեր կյանքն էսպես շուռ էր տալու: Հիմա մեզ` ինձ էլ, Ալլային էլ, թվում է թե ինչ-որ բան է պատահել մեր երեխու հետ կամ մեր ընտանիքում, դրա համար մարդիկ գալիս են, գնում են, խոսում են, ինչ-որ բաներ են ասում: Բայց մտածում ենք, որ սա անցնելու է, գալու է հուլիսի 16-ը ու իմ տղեն տուն է գալու»:
Անդրանիկի մասին` իր հարազատ դպրոցում
Վեդու 1-ին դպրոցում հանդիպում ու զրուցում եմ տնօրենի` տիկին Պապոյանի և դասղեկի` ընկեր Մանասյանի հետ: Հետո իմանալու էի, որ հենց Մանասյանն է Անդրանիկի ամենասիրելի ուսուցիչը:
Տնօրենի խոսքերով` Անդրանիկն այն քիչ երեխաներից էր, ովքեր երբեք խնդիրների մեջ չէին հայտնվում, ովքեր կազմակերպված էին, դաստիարակված, կիրթ, զուսպ, համեստ: Դպրոցում արդեն գիտեն, թե ինչպես են պատվելու իրենց հերոս աշակերտին. «Հիմա վերքը թարմ է: Կսպասենք, որ գոնե մի փոքր ժամանակ անցնի: Հաջորդ ուսումնական տարում` սեպտեմբերի 21-ին մեծ միջոցառում կունենանք ու նաև դասարան կանվանակոչենք Անդրանիկի անունով: Ամենալավ դասարաններից մեկը կանվանակոչենք: Ցածր դասարաններից կընտրենք, որպեսզի երեխաները երկար տարիներ կրեն այդ անունը ու, ինչու չէ, նաև սրբաց են»:
«Անդրանիկի դերը դասարանում հավասարակշռությունն էր: Նա ցանկացած հարցում կարողանում էր բարդ իրավիճակները պարզեցնել, եղած սուր անկյունները հարթել և իր հանգստությունն ու զսպվածությունը փոխանցել իր ընկերներին:
Մեր հրաժեշտն եմ հիշում. փետրվարին եկել էր դպրոց, դասերից հետո էր: Երկար զրուցեցինք: Շա~տ էր փոխվել: Խոսելու ընթացքում բավականին հարցեր քննարկեցինք: Մի խոսքն եմ անընդհատ հիշում: Ասաց.«Ընկեր Մանասյան, դիրքերում ինձ համար ավելի հեշտ ա: Ես էստեղ մարդկանց արդեն չեմ հասկանում, ինչ են ուզում կյանքից, ինչ են հետապնդում, որն ա կյանքի իրենց արժեքը: Երբ դիրքերում ես, կյանքը լրիվ ուրիշ կերպ ա քեզ բացվում, լրիվ ուրիշ բան ես հասկանում: Իմ համար շատ ավելի հեշտ ա, ես դիրքերում ընկերներիս հետ եմ»:
Այն մարդիկ, ովքեր իրեն սիրում են, այն մարդկանց համար, որոնց համար ինքը միշտ Է, իրենց հարգանքն ու սերը, թեկուզ ոչ բարձրաձայնելով ու չթմբկահարելով, միշտ պահպանում են, դա կշարունակվի: Ինքն այդպիսի մարդ էր` ներկայացվող չէր, համեստ էր: Իր նկատմամբ եղած սերն էլ իր պես է», - պատմում է դասղեկը:
Անդրանիկի մասին` քոլեջի տնօրենի հետ
«Ինքը դեռ վաղ տարիքից շատ հանգիստ, զուսպ երեխա էր: Ոչ մի ավելորդ էմոցիա երբեք չի ունեցել: Նրա մեջ օգնելու մեծ ցանկություն կար, շա~տ խղճով էր: Երբ քոլեջում հանդիպեցինք, ավելի հասուն էր դարձել, ավելի զսպված էր, աջակցելու մեծ ցանկություն ուներ: Երբեք ցույց չտվեց, որ ինձ վաղուց է ճանաչում:
Անդրանիկը ուզում էր դառնալ ֆուտբոլիստ: Ես ուզում էի, որ ինքը դառնար ֆինանսիստ: Չկարողացա համոզել: Ասաց. «Ընկեր Մկրտչյան, ես սպորտն եմ սիրում, իմ կյանքն էդտեղ ա»: Չեմ կարողանում պատկերացնել մեկ ուրիշին` այդքան զուստ ու չափի մեջ: Սիրած աղջիկ ուներ, բայց այդ մասին էլ քչերը գիտեին: Անգամ այդ հարցում էր զուսպ:
Գիտե՞ք, ինքը եթե նույնիսկ հենց սկզբից էլ փամփուշտ չունենար, միևնույնն է` կմնար այդտեղ: Անդրանիկին ցանկացած խնդիր, առաջադրանք տայիր` անելու էր գերազանց` իր հաշվին: Իր բնույթն էր այդպիսին, եթե անում էր, պիտի աներ լավը: Չանելու տարբերակ չուներ, դրա մասին չէր մտածում:
Անդրանիկենց տանը զրույցի վերջում մոտենում եմ նրա «անկյանը»: Այստեղ նրա անձնական իրերն են, Արցախի նախագահից ստացած մեդալը, գրպանից գտնված «Զինվորի աղոթագիրքը», որի մեջ ուշադիր նայողը կարող էր պատմություններ գտնել: Միասին մի քանիսը գտանք: Բայց ամենահուզիչը տետրի թուղթն էր, վրան` կրտսեր քրոջ` փոքրիկ Մարիի գրած բանաստեղծությունները Անդրանիկի մասին:
Հ.Գ. Այն օրերին, երբ Անդրանիկին չէին գտնում, այն օրերին, երբ գտել էին, երբ հուղարկավորեցին, ես անձնական կորստի մեծ զգացողություն ունեի, այս օրերին, երբ այսքան շատ էի լսում նրա մասին, բառերի տեղը փոխում եմ. ես անձնական մեծ կորստի զգացողություն ունեմ: Շնորհավոր ծնունդդ, հերո´ս:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»