«Ուղարկեք ինձ ռազմաճակատ. մի վիրավորեք տղամարդկային իմ արժանապատվությունը». Փարիզ-Շուշի-Երևան և նորից Շուշի
«Մի վիրավորեք տղամարդկային իմ արժանապատվությունը, ուղարկեք ինձ ռազմաճակատ. ես չեմ կարող Շուշիում միայնակ նստել կանանց և հավերի կողքին, բոլոր տղամարդիկ արդեն դիրքերում են. ես ոչինչ, կրկնում եմ՝ ոչինչ չեմ ուզում պետությունից. կոշկակարն արդեն ամենապինդ կաշվից ինձ համար կարել է զինվորականի սապոգներ, գլխարկն ու համազգեստն արդեն գնել եմ, պայուսակս արդեն պատրաստ է, այնտեղ պահեստավորված են բավարար թվով չորահացեր, պահածոներ և առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները, ինձ տեղափոխելու տրանսպորտ էլ պետք չէ, կգամ իմ սեփական մեքենայով, մազերս էլ կտրված են, վարսավիրին զգուշացրի՝ զինվորականի կարճ սանրվածք, ուրիշ ոչ մի ավելորդություն»։
Արմեն Ռակեդջյան, 12 տարի առաջ Ֆրանսիայից եկել և մշտական բնակություն է հաստատել Արցախում: Նրա մասին ավելի մանրամասն կարդա մեր առաջին զրույցում, որպեսզի ավելի ընթեռնելի լինի այս զարմանալի տղայի այսօրվա տրամադրությունը: Եվ այնուամենայնիվ, պարոնայք, «ինչու վիրավորել տղամարդու արժանապատվությունը» այն էլ՝ պատերազմի ժամին:
-Ողջույն, Արմեն ջան, լսել եմ՝ ճակատ ես ուզում գնալ, չեն թողնում, հա՞:
-Այո, բարկացած եմ շատ, ապրիլի 3-ին գնացի, որ որպես կամավորական տանեն: Ասացին՝ առավոտյան ժամը 10-ին կուղարկենք դիրքեր: Տասը ժամ զինկոմիսարիատում պահեցին սպասողական դրության մեջ, հետո էլ թե՝ գնա տուն:
-Իսկ ինչպե՞ս հիմնավորեցին, պատճառաբանությունը ո՞րն էր:
-Ես շատ վիրավորված եմ. Շուշիում մենակ ես եմ մնացել կանանց ու հավերի հետ, բոլորը դիրքերում են: Սա արժանապատիվ բան չէ, ես Շուշիի քաղաքացի եմ, այստեղ արդեն 12 տարի ապրում եմ, վաղը իմ հարևաններն ինձ ի՞նչ կասեն: Չեն ասի՞, թե Արմե՛ն, դու Շուշիում Ֆրանսիացի էլ մնացիր, երբ մենք մեր հողը պաշտպանում էինք, դու տանը թառած էիր հավերի հետ: Ամաչում եմ, վիրավորվում եմ, սա ի՞նչ բան է: Առանց այն էլ ես ուշ եկա, նախորդ պատերազմին, ցավոք սրտի, չմասնակցեցի, ու դա իմ ամենամեծ սխալն էր. բա հիմա՞ ինչու չեմ մասնակցում, ոչ մի հիմնավորում չկա, ոչ մի, սա ի՞նչ բան է, սա…
-Սպասիր, Արմեն, մի բարկացի, երևի մի թյուրիմացություն կա, միգուցե պետք է դիմել Պաշտպանության բանակի ղեկավարությանը, ամեն դեպքում նրանք պարտավոր են իրենց մերժումը հիմնավորել:
-Ոչ մի հիմնավորում էլ չկա: Ես դեռ երկու ամիս առաջ գնացի կոշկակարի մոտ, նա ինձ համար շատ լավ, պինդ կաշվից զինվորական սապոգ կարեց, հետո զինվորական համազգեստ առա, զինվորականի գլխարկ, ճամպրուկս դասավորեցի, ամեն բան պատրաստեցի, հենց հիմա որ կանչեն, ես երկու րոպե չանցած կներկայանամ, մեքենա էլ պետք չէ, իմ մեքենայով կգնամ, անգամ մազերս զինվորի պես կարճ կտրեցի, վարսավիրին այդպես էլ ասեցի՝ զինվորականի կարճ սանրվածք, ուրիշ ոչ մի ավելորդություն:
-Վայ, Արմեն, չգիտեմ՝ խնդա՞մ, թե՝ լամ, խնդրում եմ, հուշիր ինձ:
-Հիմա կարող ես խնդալ, բայց երբ այսպես շարունակվի, ինձ դիրքեր չտանեն, այ դա արդեն լաց լինելու պատճառ է իսկականից: Ես էլ չեմ կարող Շուշիում ապրել, հանգիստ քայլել, խայտառակություն կլինի իսկականից: Մի տասը տարի հետո իմ երեխաներն ինձ կասեն՝ բա ինչո՞ւ դու պատերազմին չես մասնակցել, ես այդ օրը լավ է գետինը պատռեմ, ներս մտնեմ: Պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը, քեզ կարո՞ղ ես մեկ րոպե իմ կարգավիճակում պատկերացնել:
-Այո, կարող եմ, ես էլ հենց ապրիլի 2-ին դիմեցի իմ խմբագրին, որ Արցախ գնամ, մերժում ստացա: Բայց հիմա բոլորս մի զորք ու բանակ ենք, որ ծայրում էլ որ լինենք, չէ՞:
-Չէ, ես պիտի հիմա դիրքերում լինեի, այնտեղ է հիմա որոշվում մեր լինել-չլինելու հարցը: Ասեցի, գիրքս էլ պատրաստեմ, որ իմ էստեղի գործերը բոլորը ավարտած լինեմ մինչև էս կռիվը: Հիմա, որ գնամ մեռնեմ էլ, մեկ է, ես գրել ավարտել, մի քանի լեզուներով պատրաստել եմ իմ կյանքի ամենակարևոր գործը: Հիշո՞ւմ ես, որ եկար Շուշի, մենք խոսեցինք այդ նյութի մասին, որ աշխարհի ռեսուրսներն ավարտվում են, և մարդիկ պիտի ինքնաբավության բարձր աստիճան ստեղծեն իրենց համար ու հենց Արցախի պես բնական, ազատ բնակավայրերում: Այ հենց դրա մասին է իմ գիրքը: Բայց հիմա արդեն լրիվ ինձ հունից հանում են, չեն թողնում, որ հասնեմ ճակատ, ի՞նչ է, ես այստեղ մնացի օտարակա՞ն, սա իմ կռիվը չէ՞:
-Արմեն, միգուցե մտածում են, որ չես տիրապետում զինվորական գործին. երբևէ ձեռքդ թեկուզ որսորդական հրացան վերցրած կա՞ս:
-Ես էլ խրամատ կփորեմ, մի ուրիշ գործ կանեմ, թեկուզ կարտոֆիլ կմաքրեմ ճաշի համար, բանակ է, ամեն մարդ էլ մի բանով պետք կգա: Ես Շուշիի իմ տունը քար-քար իմ ձեռքով եմ բերել, շարել, ես տանը նստող չեմ, օրը տասը ժամ ֆիզիկական աշխատանք կարող եմ անել առանց հոգնելու: Դու այդպես ինձ մի նայի, որ մի քիչ նիհար կազմվածք ունեմ. ես ֆիզիկապես շատ պինդ եմ, իսկական զինվորականին վայել պնդություն ունեմ: Որ Շուշի եկա, ինձ բոլորն ասում էին՝ դու այստեղ չես դիմանա, ռոմանտիզմ է արածդ, մի տարի չանցած կհիասթափվես ու կհեռանաս քո Փարիզ-մարսելները, և ի՞նչ: Անցա՞վ 12 տարի, հեռացա՞, հարյուր տարի էլ կանցնի, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա:
-Բա եվրոպաներում փափուկ ու սիրուն ապրած տիկինդ ի՞նչ է ասեմ, դեմ չի՞ քո մարտական տրամադրությանը:
- Քրիստինա՞ն, եթե նա դեմ լինի, ես հենց իրեն իմ առաջին թշնամին կհայտարարեմ ու Շուշիից կքշեմ իր կործանվող Եվրոպան: Թող գնա, իր աչքով տեսնի, թե ոնց է կործանվում Եվրոպան և ոչ մի ուժ, ոչ մի դիմակայություն չունի: Ես ափսոսում եմ, որ ուշացրել եմ իմ այստեղ գալս, ես այստեղ ինձ շատ քաջ ու ուժեղ եմ զգում, իսկ Մարսելում շատ թույլ ու տկար մարդ էի: Եվրոպացիների մեծամասնությունը դեռ չի հասկանում իր գլխի գալիքը, թող շարունակեն կախված մնալ իրենց սոցիալական նպաստներից, տարբեր թոշակներից, պետության մնացած ողորմածություններից։ Հետո կհասկանան, որ ինչպես է ժամ-ժամ նրանցից խլվում իրենց էներգիան, ազատությունն ու անկախությունը: Հեռու չէ այն օրը, որ մեծ ճգնաժամը կտիրի ամբողջ Եվրոպային և միայն այդ ժամանակ նրանք կհասկանան, որ իրենք պատրաստ չեն մեկ օր անգամ դիմանալ առանց նավթի ու գազի: Իսկ Արցախում ինչ Ճգնաժամ էլ ստեղծեն, կապ չունի, մարդը դիմադրություն ունի, բնական միջավայրն էլ կարող է կերակրել ու պահել մարդուն: Տեսա՞ր մարդիկ մի ժամում ոնց կամովին հավաքվեցին զինկոմիսարիատներում, մի մարդու պես գնացին դիրքեր: Ահա եվրոպացու և մեր տարբերությունը: Ես էլ ոչ մի աշխատավարձ, շոր, կոշիկ ոչ մի բան չեմ ուզում բանակից, անգամ ուտելիք չեմ ուզում՝ չորահացեր ունեմ պահեստավորած, կվերցնեմ հետս, ամռանը ահագին համով պահածոներ պատրաստեցինք Քրիստինայի հետ, դրանցից էլ կվերցնեմ, չնայած ես չոր հացով էլ կարող եմ կշտանալ, շատակեր չեմ:
-Վայ, Արմեն, գիտես՞, օրական քանի ծնողից եմ նամակ ստանում. հազար հիվանդություն են վերագրում իրենց երեխաներին, որ բանակից տուն բերեն: Ու ես, անկեղծ ասած, չեմ մեղադրում նրանց. այս քառօրյա պատերազմը մեր 18-19 տարեկան երեխաներին առաջնագիծ հրեց, բայց պատերազմը չի կարող մանկան դեմք ունենալ, դա դիմանալու բան չէ, և ոչ մի ծնողի չես կարող ռազմահայրենասիրական ամենաթունդ խոսքերով անգամ խաղաղեցնել: Չնայած՝ չլինեին այդ երեխաների հերոսությունները, մենք, հաստատ, ամեն բան տանուլ տված կլինեինք հաստատ:
-Թող ինձ տանեն նրանց փոխարեն, ինչո՞ւ են նրանց տանում: Մեր մահն այնքան էլ սարսափելի չի լինի: Իմ կռիվը գիտակցված կռիվ է, իսկ 18 տարեկանը դեռ լավ մտածել չգիտի, հերոսություններ կարող է անել և արեց, բայց հերոսությունն էլ պիտի գիտակցված լինի: Ես դեմ եմ նաև այս պաշտպանական մարտերին, բավական է, պետք է ամբողջությամբ անցնել հակահարձակման:
Այդ պաշտոնական հաղորդագրություններն անընդհատ ասում են, որ մեր զորքերը զսպվածություն են հանդես բերում: Այդպես են գրում չէ՞։ Իսկ այդ զսպվածությունն արդեն սխալ է, ինչ զսպվածություն, ուրեմն՝ թշնամիդ հարձակվի, սպանի, տունդ քանդի, ավերի, իսկ դու միայն զսպե՞ս, չմոտենա՞ս մի այնպիսի ապտակ տաս, որ իր չափը սրանից հետո ճանաչի: Վատ է, որ մարդիկ Թալիշից, Մատաղիսից երեխաներին, կանանց նաև անասունը, անձնական գույքը հանում են, գալիս դասավորվում Ստեփանակերտում կամ առավելևս՝ Երևանում: Հետո դժվար է լինելու նրանց հետ վերադարձնելը:
-Անշուշտ, դատարկվող բնակավայրը բացում է զինվորի թիկունքը, բայց մի օր առաջ այցելեցի թալիշցիներին, զրուցեցի հետները: Ասում են, դիքերում կռվող մեր տղամարդիկ են ուզել, որ դուրս գանք, տղամարդիկ ասել են, որ տնից, երեխաներից անընդհատ անհանգիստ ենք լինում և չենք կարողանում դիրքերում մեր գործն անենք: Բայց մեր հետախուզության տվյալներով, հակառակորդի սահմանակից գյուղերը լրիվությամբ է դատարկ. անցյալ օրը Վիտալի Բալասանյանը շատ պատկերավոր ասաց, թե հակառակորդի մի գյուղում երեք կով էր օրերով ծառից կապած և էդ գյուղում գոնե մի իսան չէր մնացել, որ գնար մի այլ ծառից թոկը կապեր, որ էդ կովերը, գոնե արածելու խոտ ունենան, սովից չսատկեն:
-Գիտես, մեր սխալն այն է, որ 20 տարի քեֆ ենք արել, սիրուն հրապարակներ ենք սարքել և մոռացել ենք, որ սա ընդամենը հրադադար է, և պատերազմը դեռ չի վերջացել: Հիմա էլ հաշիվները փակում ենք։ Ադրբեջանը կարող է մեր զորքին հոգնեցնելու ռազմավարություն ունենալ՝ 10-ը օր հարձակվում են, մեկ օր՝ հանգստանում։ Կարող է նպատակ ունեն, տեսնել՝ մեկ ամիս հետո զորքի վիճակն ինչ է լինելու։ Չի բացառվում, որ սա մեզ դարձյալ թմրեցնելու մի քաղաքականություն լինի և հետո միանգամից լայնածավալ հարձակվեն: Ես դրա համար էլ ասում եմ, որ պիտի անցնել հարձակողական մարտերի: Հարձակումն է ամենալավ պաշտպանությունը, մենք ինչին ենք սպասում: Պիտի հարձակվենք և վերջացնենք այս պատմությունը:
- Արմեն, բայց արի ավելի խոշոր պլանով նայենք իրավիճակին. մենք այս 25 տարիների ընթացքում կարծես մի բան հստակ տեսանք ու հասկացանք, որ միջազգային իրավունքը գործում է այնքանով, որքանով համապատասխանում է մեծ քաղաքականության շահերին, իսկ փաստերը ցույց տվեցին, որ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ լուրջ խաղացողներ, ուղղակի չկան: Հակամարտությունների շահարկումը մեծ տերությունների համար գերիշխանության հասնելու ճանապարհ է ընդամենը, և նրանք շահագրգիռ են կոնֆլիկտի երկարակեցությամբ: Ուրեմն սա բնավ էլ հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, և ուրեմն հարց՝ մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ պատերազմի այս նոր փուլով հակամարտությունը կկարգավորվի, եթե անգամ հայ զինվորը Քուռն անցնի:
-Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտադիր անել այդ մեծ կոչված տերությունները, ինձ հետաքրքրում է այն, թե ինչ է անում Ղարաբաղը, ինչ եմ անում ես: Մենք պիտի մեր պլաններն ունենանք, ոչ թե համապատասխանենք նրանց պլաններին: Մենք պիտի քնից վեր կենանք և մեր գործն անենք, միասնաբար և արդյունավետ գործենք, պատվով կռվենք և պաշտպանենք մեր հայրենիքը: Հետո նրանք ինչ ուզում են, թող ասեն: Ուժով են խոսում, մենք էլ պիտի ուժով խոսենք: Ինչ է, մենք մեր հայրենիքը չպաշտպանե՞նք այդ մեծերի մեծ պլանների պատճառով:
-Արմեն, իհարկե, հայրենիքի պաշտպանությունը բացի միջազգային իրավունքից նաև տվյալ էթնոսի սուրբ պարտավորություն է, և աշխարհն անշուշտ, հաշվի է նստում իրենց արժանապատվությունը պաշտպանող երկրների հետ, բայց.
ա/ցանկացած զինուժի հնարավորություններն անսպառ չեն, հակառակ դեպքում աշխարհի շուրջ յոթ տասնյակի հասնող տարածքային հակամարտությունները կհանգուցալուծվեին որևէ կողմի ռազմական ճնշմամբ,
բ/այստեղ, կարծես, տարածաշրջանի նոր հաղորդակցությունների, քարտեզն է գծվում, ընդ որում՝ նախօրոք բանակցված քարտեզը, իսկ մեր հակամարտությունն ուղղակի, խաղարկվում, ավելի ճիշտ շահագործվում է կարծես՝ երկու կողմին վերապահելով սոսկ գլադիատորների դերը: Այդպես չէ՞:
-Ոչ, ես դեմ եմ մեր խնդիրները այլոց դավադրությունների մեջ փնտրելուն: Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչին Ամերիկան կամ Ռուսաստա՞նն է հրահանգել հետ տալ տասնյակ կամավորականների, որ ուզում են գալ Արցախ կռվելու, թե՞ ասել են Արմենին գցեք սև ցուցակ և մի թողեք, որ գնա իր տունը, իր հայրենիքը պաշտպանի: Մենք պիտի դադարենք տարբեր միջազգային զարգացումներով պայմանավորել մեր կյանքը, մեր հայրենիքի ապագան: Դա շատ վտանգավոր մոլորություն է: Ինձ պետք չէ, մի հատ էլ թշնամի տանը ունենալ, ես այդպես իմ կնոջն էլ կարճ ու կոնկրետ ասեցի, երբ գնում էի զինվորական հագուստիս հետևից:
-Բարդ կացություն է.կինդ քեզ է սիրում, իսկ դու՝ Ղարաբաղը…
-Չէ, նա էլ է թաքուն Ղարաբաղը սիրում: Ղարաբաղը դրախտ է, իսկական դրախտ և, Աստված ոչ անի, որ մենք թեկուզ նրա մի կտորը կորցնենք: Այս հողից ես արդեն երկու երեխա վերցրեցի… էլի շատ պտուղներ, մրգեր, կյանք, ուժ, իսկ ես ինչ եմ տվել այս հողին, զինվորները արյուն, կյանք են տալիս, ես էլ եմ ուզում, որ իմ երեխաները վաղը հպարտ լինեն, հպարտ քայլեն Շուշիում: Միթե այս մարդիկ չեն հասկանում սա: Երեխաներին չի կարելի բառերով խեղդել, նրանք քեզ տեսնելով են դաստիարակվում: Դու տեսել ես, չէ, որ ես իմ տան այգին լրիվ չեմ ցանել, կեսը արտադրական է, իսկ մյուսը կեսը, ուղղակի զբոսնելու, նայելու համար, ու երեխաները սա տեսնում են, սա ավելի էսթետ, ավելի սիրուն մարդ կդարձնի նրանց: Իմ երեխաները տեսան, որ ես 6 ամիս քարերը դնում էի ուսիս ու իմ տունը դժվարությամբ կառուցում, հիմա էլ պիտի տեսնեն, որ ես այդ տունը, իրենց պաշտպանելու համար ինձ չեմ խնայում: Իսկ ես 12 տարի այստեղ նստած հենց այս կռվին էի սպասում: Ես սեպտեմբերի 26-ին կնոջս ասել եմ՝ այսօրվանից պատրաստվի, Քրիստինա, էլ ժամանակ չմնաց, կռիվը սկսվում է: Իսկ հոկտեմբերի 15-ին նամակ գրեցի նախարարություն, որ պատերազմի նոր փուլը սկսվում է, և ես առաջարկ ունեմ՝ մտնել բանակ։
-Այսինքն, դու կանխատեսե՞լ էիր պատերազմի այս նոր ռաունդի ճշգրիտ ժամանակը:
-Դրա համար գուշակ լինել պետք չէր: Սեպտեմբերի 24-ի գիշերվա ժամը 23:00-ին Ադրբեջանական զինված ուժերը 8-9 անգամ հրթիռակոծել են Թալիշ գյուղի շրջակայքը, հետո՝ Մատաղիսը: Ես սեպտեմբերի 26-ին գնացի, տեղում տեսա և հասկացա, որ եթե գյուղն են հրետակոծում, ուրեմն դիրքերի հարցը հարց չէ: Սա նոր պատերազմի սկիզբն էր, սա տեղում երևաց: Բացի այդ էլ Ադրբեջանը ամեն օր ցույց է տվել, որ պատերազմելու ախորժակ ունի, այստեղ սյուրպրիզ չկար, և մենք ամեն օր ոչ թե պիտի քեֆուրախության տրվեինք, այլ՝ կռվի պատրաստվեինք։
-Արմեն, բայց կռվի պատրաստվելը կարծեմ միայն զինուժի ծավալներն ավելացնելը չէ, այլ նախևառաջ տնտեսական զարգացումը, դեմոգրաֆիական հարցերը, դրանից բխող զարգացումների ամբողջ համալիրը: Մի բան պարզ է. եթե հողը հաց չի դառնում մարդու ձեռքին, չի կերակրում նրան՝ մարդը լքում է այդ հողը, իսկ թշնամու մոտ գայթակղություն է առաջանում այդ հողն ուղղակի քաշել երկրի ոտքերի տակից: Հողը կարծես մի ձև գիտի խաղաղվելու՝ պիտի պտղավորվի, բարիք տա: Ի վերջո, պատերազմն էլ յուրօրինակ աճուրդ է, չէ՞ և ոչ միայն քաղաքական, այլ հենց տնտեսական դաժան մրցակցության մի ձև: Համաձայն չե՞ս:
-Այո, ինչպես համաձայն չեմ. ամենակարևորը հույսն է, որ գոնե վաղը ավելի լավ է լինելու: Այդ հույսը ժողովրդին պահում է տեղում, և մարդիկ այստեղ են տեսնում իրենց ապագան. սկսում են ամրանալ, աշխատել, ավելի լավը դարձնել իրենց միջավայրը: Ժողովրդի ներդրումը հարյուրապատիկ ավելի արդյունավետ է ցանկացած պետական ներդրումից։ Եվ ամենակարևորը՝ ժողովուրդը, որ հավատում է իր ապագային, սկսում է երեխա ունենալ, իսկ երբ շատ երեխաներ են ծնվում երկրում ամեն բան բազմապատկվում է: Եվ միայն դրանից հետո է երկիրը ստանում դրսի մարդկանց ներդրումներ: Որովհետև եթե դու քեզ չես հավատում, օտարը քեզ հավատալ չի կարող:
-Արմեն, տրամաբանորեն կարծես այդպես է, բայց մեր այս օրերի միասնականությունը, միգուցե 88-ից էլ հզոր այս միասնականությունը, մեր գթառատությունը, մեր զինվորների հզոր կամքը եկան ու սրբեցին շատ աքսիոմատիկ ճշմարտություններ: Օրինակ այն, որ սոցիալական ծանր դրությունը փոշիացնում է տվյալ հանրության բարոյական կերպարը, արժանապատվությունը: Պարզվեց, որ գոնե մեր դեպքում դա չի գործել, ես ուղղակի հիացած եմ մեր այս մտածող, բարոյական բարձր նկարագիր ունեցող ժողովրդով:
-Ժողովուրդն իր արժեքը ցույց տվեց, ապացուցեց, որ սխալ գին էին որոշել նրա համար: Այս 4 օրերի ժամանակ հայ մարդը բոլորին ցույց տվեց իր իրական որակը, իր իսկական արժեքը: Այս բանակը հաղթող բանակ էր, պետք չէր նրան կանգնեցնել ու էլի այս կեղծ զինադադարը պարտադրել: Էլի իր ձիուց իջեցրին, էլի կոտրեցին նրա կամքը:
Հարևանս եկել ասում էր՝ դրանց դիրքը լրիվ հետ շպրտեցինք, զանգեցինք հրամանատարին, ասում ենք՝ թույլ տվեք հարձակվել, զորք չի մնացել դիմացը՝ 7 հոգի են ընդամենը: Բայց հրաման չեն տվել, չեն թույլատրել:
-Արմեն ջան, ախր մենք հիմա համարյա մազի կամրջով ենք անցնում, ամեն մի շարժ, անգամ մի անզգույշ խոսք կարող է ճակատագրական լինել մեզ համար: Ես այս օրերին վախենում եմ մի տող գրելուց, ամբողջ օրվա ընթացքում տառապանքով գրածս միանգամից ջնջում եմ, սարսափում եմ, որ կարող եմ մի սխալ բան ասել, վնասել ընդհանուր գործին: Չի բացառվում, չէ՞, որ զինուժի առաջխաղացումը կարող է խաղաղապահների ներգրավման նախադրյալներ ստեղծել: Իսկ կյանքը ցույց է տվել, որ խաղաղապահը ոչ թե խաղաղության երաշխիք է, այլ հենց երկարատև պատերազմի սպառնալիք: Պատային վիճակ է ստացվում. պատերազմը ելք չէ, բայց կարծես այլ ելք էլ չի մնացել:
-Հիմա նայիր ինչ եմ ասում՝ երբ մատդ բորբոքվել ու սարսափելի ցավում է, կարող է այդ թարախը տարածվել և վարակել մյուս հատվածները: Չես կարող ցավի մեջ նստել ու տեսնել, թե այդ թարախն ինչ է անում մյուս մատներիդ հետ: Պետք է գործել և որքան հնարավոր է՝ արագ:
Այս պահին մեզ համար սա միայն Ղարաբաղի հարցը չէ, սա մեր լինել-չլինելու հարցն է արդեն, որովհետև եթե Ղարաբաղից շրջապտույտ կատարվեց, Զանգեզուրից մինչև Սևան մենք դնելու ենք թուրքի ոտքերի տակ: Հարցն արդեն այսպես է դրված՝ կա՛մ հայը, կա՛մ թուրքը։ Ուրիշ ոչինչ։ Մենք պիտի հստակ տեսնենք՝ ուր ենք գնում։
Պետք չէ նախաձեռնությունը թողնել թշնամու ձեռքում, այդպես դու շատ խոցելի ես, դու չես որոշումներդ կայացնում։ Դա շատ վտանգավոր է պատերազմում, երբ թշնամիդ է ուղղորդում քո գործունեությունը: Պետք է շտապ փոխել ստրատեգիան, լինել թելադրողի դիրքում: Բանակցային գործընթացն ավարտվեց, վերջ: Դա ավարտվեց այն օրը, որ նրանք Սաֆարովին ազատեցին ու հերոսացրին, այդ օրը թուրքն իր ձեռքով շրջեց բանակցային սեղանը և ասեմ՝ իր գլխին շրջեց: Այս նոր պատերազմում հաղթողը մենք ենք լինելու: Որովհետև մենք ունենք ինքնազոհաբերության պատրաստ զինվորներ և իր զինվորին նվիրված, նրան սիրող ժողովուրդ: Չմտածեք, մենք հաղթելու ենք: Ապրիլի չորս օրերը բավական էին, որ մենք սա հասկանայինք:
-Արմեն, պատերազմի այդ չորս օրերին ինչո՞վ էիր զբաղված, ի՞նչ էիր անում:
-Գնացի Ստեփանակերտ, ընկերներիս հետ նկուղներն էինք մաքրում, որովհետև վարչապետը հրաման էր տվել, որ բոլոր նկուղները պիտի մաքուր լինեն, որ ծառայեն որպես ռազմապաստարան: Ուղղակի վատն այն է, որ Թալիշի, Մատաղիսի բնակիչներն էլ չթաքնվեցին իրենց ռազմապաստարաններում, շատերը երեխաներով դուրս եկավ: Բայց ի՞նչ կա, ինչո՞ւ եք գնում, երեխաներին վերցրեք իջեք ռազմապաստարանները:
-Արմեն, անկեղծ ասա, իսկ դու քո երեխաների համար չե՞ս վախենում:
-Չէ։ Հիմա կարևոր է միայն հաղթանակը։ Իմ երեխայի կյանքը զրո է, եթե փրկվեն ապագայի ավելի շատ երեխաներ: Եթե կարողանանք հաղթանակի հասնել, իսկ դրանում չկասկածեք, միայն այդ դեպքում կփրկենք մեր երեխաներին: Բայց երբ քաղաքացին ճիշտ դիրքում չէ, զինվորը լավ չի կռվում: Ոչ մեկը չպիտի դուրս գա իր տնից:
Պիտի բոլորը մնան, թեկուզ՝ ռումբերի տակ։ Զինվորը եթե իմանում է, որ 100 մետր այն կողմ բնակիչ կա, հետ չի գնում, չի նահանջում: Բայց եթե 5 կմ շրջան ունի հետևում մինչև բնակչություն, կասի՝ ոչինչ մեկ կմ հետ գամ, նոր հարձակվեմ... հենց այդպես են կորցնում հայրենիքը: Դրա համար էլ միայն այստեղ լինելով, այստեղ ապրելով կարելի է ամենամեծ օգուտը տալ հայրենիքին, որ զինվորի թիկունքը բաց չլինի, որ հողը, մարդը, կյանքը մշակվի, զարգանա, մեր կյանքը պտուղ տա: Այսքանը, վաղը Երևան եմ գալու գիտե՞ս:
-Հա՞, ինչ գործով:
-Ոնց թե ինչ գործով, գամ տեսնեմ կարո՞ղ եմ միանալ Արցախ մեկնող Երևանի կամավորականներին…
-Կատակ ես չէ՞ անում:
-Չէ, կտեսնես, Երևանից ավելի հեշտ կհասնեմ դիրքեր, քան՝ Շուշիից. հենց հասա Երևան, առաջինը քեզ կհանդիպեմ: Առայժմ:
P.S.-Երեկոյան ժամը ութին Արմեն Ռակեդջյանն արդեն Երևանում էր. բարևի փոխարեն նա ինձ ասաց՝ որտե՞ղ են գրանցում կամավորականներին, դու տեղը գիտես, խնդրում եմ՝ ասա:
ՎԱՐԴ Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի