Արդյո՞ք արդարացված է այս պահին ԵԱՏՄ-ից մեր դուրս գալը
Այս օրերին՝ կապված քառօրյա պատերազմի ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջ բռնած դիրքի ու ՀԱՊԿ-ի՝ մեզ համար մեղմ ասած ոչ ընդունելի արձագանքի հետ, տարբեր փորձագիտական շրջանակներում սկսեցին լրջորեն քննարկվել ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը շարունակելու նպատակահարմարությունը: Ավելին՝ շատերը սկսեցին պահանջել օր առաջ դուրս գալ այդ մեռելածին կառույցից, որը ոչ միայն մեզ տնտեսական շոշափելի օգուտներ չբերեց, այլև չարդարացրեց մեր ամենակարևոր սպասումը Ղարաբաղի անվտանգության հետ կապված, երբ պարզվեց, որ այն երաշխիքները, որոնք, ինչպես խոսվում էր, ղարաբաղյան հարցով տրվել էին մեզ ԵԱՏՄ մտնելուց առաջ, իրական չեն: Թեպետ, եթե ՀԱՊԿ կանոնադրությունը ենթադրում է, որ հարձակման ենթարկված պետությունը պետք է գրավոր դիմի կազմակերպությանը, իսկ մեր պարագայում դա նպատակահարմար չի համարվել, գուցե բավարար բացատրական աշխատանք պետք է տարվեր հանրության շրջանում, այլ ոչ թե հասարակական կարծիքը նրբորեն ուղղորդել, թե տեսեք՝ ինչ անարդյունավետ կառույց է ՀԱՊԿ-ը:
Չնայած միշտ դեմ եմ եղել քաղաքական նպատակներով տնտեսական որևէ կառույցի մեր հնարավոր անդամակցությանը, այնուամենայնիվ, ցանկանում եմ լրջորեն քննարկել՝ որքանով պրագմատիկ ու հիմնավորված են արտաքին վեկտորի նման կտրուկ փոփոխություններին ուղղված կոչերը և արդյո՞ք այդ նույն պահանջողները իրենց ուզածին հասնելուն պես ի վիճակի են լինելու առաջարկել նաև մեր հետագա քայլերը աշխարհից անկախ կարգավիճակում, կամ որևէ տնտեսական, քաղաքական կառույցում և կարողանալո՞ւ են արդյոք նախանշել դա անելու իրական տարբերակները: Հակառակ դեպքում, պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ պոպուլիստական կոչերի հեղինակները, ստանալով ժողովրդի մեծամասնության քվեն ու հայտնվելով իշխանության ղեկին, հետ են կանգնել իրենց խոսքերից և հայտարարել, որ սխալվել են կամ հարցը ճիշտ չեն պատկերացրել: Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ ծանրութեթև անել այն իրավիճակը, որում հայտնվել ենք, ապա հարցը քննարկել այն տեսանկյունից, որ մեծ քաղաքականությունը խաղի այլ կանոններ է թելադրում, քան ինչ-որ կառույց երբ ուզել մտնելն ու երբ ուզել դրանից դուրս գալը:
Եթե ապրիորի ընդունում ենք, որ Ղարաբաղի անձեռնմխելիության երաշխիքներ Մոսկվայից մեր իշխանություններին ամեն դեպքում տրվել են, և հենց դրանով է պայմանավորված եղել մեր արտաքին տնտեսական վեկտորի կտրուկ փոփոխությունը 4 տարվա «ասոցացումից» հետո, ճի՞շտ է արդյոք հիմա բռնել եվրաինտեգրացիայի ուղին և արդյո՞ք այդ ճիշտն այսօր նաև հնարավոր է: Նախ, փաստենք, որ Մաքսային միությանը միանալու ցանկությամբ Ղարաբաղի անվտանգության հարցը լուծելը, որքան ազնիվ մղում էր, նույնքան էլ հանգամանալից չկշռադատված՝ հենց տնտեսական բաղադրիչի տեսանկյունից: Որքան էլ այսօր դժգոհենք ԵԱՏՄ-ից տնտեսական և քաղաքական պատճառներով ու ընդունենք, որ մեր չարդարացված սպասումները գերակշռում են մեր ստացած օգուտներին, պետք է պատրաստ լինել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պրոցեսը չի խոստանում անցավ լինել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հարցի ամենաանկանխատեսելի զարգացումները և դրանցում ՌԴ-ի հնարավոր մասնակցությունը:
Պետք է ընդունել, որ գլոբալ քաղաքականությունը հազվադեպ է սև-սպիտակ լինում, կարելի է ասել՝ այն երբեք սև-սպիտակ չի լինում. ուստի, ճիշտ գնահատելով մեր դերն ու տեղը տարածաշրջանում, վերանալով «Եվրոպան լավն է, իսկ Ռուսաստանը՝ վատը» պնդումներից, պետք է մտածել, թե արատների մեր ողջ բույլով հանդերձ որքանով ենք այսօր հետաքրքրում նույն Եվրոպային, որը վերջին հարյուր տարում մեզ իրենով անելու գործնական քայլեր, կարծես թե չի անում: Բացի այդ, շատերի մոտ անցել է Եվրոպային ինտեգրվելու սիրողական մակարդակի ոգևորությունը, քանի որ 2008-ից՝ Վրաց-օսական պատերազմից սկսած, հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրների պրոբլեմները դիտարկելով, վերջացրած Ուկրաինայի բարդ հիմնախնդիրներով, այդքան էլ հուսադրող չեն մեզ համար, որ մենք ամեն գնով ձգտենք դեպի Եվրոպա, կամ էլ պատրաստ լինենք այդ նպատակին հասնելու ճանապարհին թանկ գին վճարել:
Իսկ եթե հիմա էլ պարզվի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու կարևոր որոշումից հետո էլ ԵՄ-ն մեզ սարեր-ձորեր չի խոստանում: Իսկ եթե պարզվի նաև, որ մեր անհաջողությունների բանալին ոչ թե մեր անդամակցած միջազգային կառույցներն են, այլ մեր մտածելակերպը: Եթե հետո պարզվի, որ մենք ԵԱՏՄ-ից չենք կարողացել ստանալ ինչ պետք է, որովհետև ճիշտ չենք պահանջել, կամ միայն պահանջել ենք և դա ստանալու համար իրական գործնական քայլեր չենք արել: Եթե հանկարծ պարզվի, որ անգամ մեր երկրի էներգետիկ, երկաթուղային և շատ այլ համակարգերի չտիրապետելու պայմաններում շանս ունեինք ԵԱՏՄ-ում էլ կերտել զարգացող տնտեսություն... Իսկ եթե հանկարծ պարզվի, որ մեր արտահանումը ԵԱՏՄ մտնելուց հետո պակասել է, որովհետև արտահանման ենթակա հիմնական հանքանյութերի գնանկումից զատ, մեր արտադրությունն է պակասել: Եթե հանկարծ պարզվի, որ մեր երկրում կոռուպցիայի պատճառը Ղազախստանը, Բելառուսը և ոչ էլ անգամ Տաջիկստանը չեն: Եթե պարզվի, որ մենք չենք կարողանում մեր երկրում ԵԱՏՄ-ի կառավարությունների ղեկավարների հանդիպում կազմակերպել, որովհետև մեր արտաքին քաղաքականությունն է կաղում: Եթե հանկարծ պարզվի, որ մեր տնտեսությանը կեղեքող մոնոպոլիաները Ռուսաստանը չի պարտադրել, այլ մենք ենք դրանց գոյությանը համաձայնել:
Ի՞նչ կկատարվի, եթե հանկարծ պարզվի, որ մենք չենք զարգանում, որովհետև որպես երկիր իմունիտետ չունենք, որովհետև նույն կառույցի շարքային անդամ Բելառուսի պես չենք պահանջում մեր հասանելիքը, այլ փոխարենը փոքր եղբոր, ոչ լիիրավ անդամի պես սպասում ենք, որ մեզ տան, կամ չտան, մեզ հետ արդար, կամ անարդար վարվեն:
Իհարկե, պետք է քննարկել նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու տեխնիկական կողմերը: Չնայած ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին դիմումն ուղարկելու պահից անդամ երկիրն իրավունք է ստանում չմասնակցել միության օրգանների կողմից ակտերի ընդունման պրոցեսներին, բայց կարող է լքել միությունը դիմումն ուղարկելու պահից 1 տարի հետո միայն՝ այդ ընթացքում շարունակելով կատարել բոլոր այն պարտականությունները, որոնք նա ստանձնել է ԵԱՏՄ մտնելուց հետո: Դիմելուց անմիջապես հետո դուրս գալու տարբերակը չեմ էլ դիտարկում, քանի որ դրա պարագայում որոշումը կայացվելու է կոնսենսուսով, իսկ դրան հասնել մեր դեպքում գործնականում անհնար է: Այսինքն՝ այսպես, թե այնպես ԵԱՏՄ-ից անմիջապես դուրս գալ չի հաջողվելու, բացի այդ սկսվելու է ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված ֆինանսական պարտավորությունների հետ կապված հարցեր: Մենք մեր համեստ ու արդեն հաստատված բյուջեով, պատերազմի մեջ գտնվելով՝ ի վիճակի լինելո՞ւ ենք այդ ծախսերն անել: Կամ, մեկ տարի կորցնելուց հետո, հասցնելո՞ւ ենք ոնց հարկն է ինքնակազմակերպվել ու ապագան կառուցելու ճիշտ ռազմավարություն գծել: Իսկ եթե այդ մեկ տարին որոշիչ լինի տնտեսական առումով:
Վստահություն ունեմ, որ շտապողականությունը, ինչպես շատ դեպքերում, այնպես էլ այս հարցում վնասից բացի ոչինչ չի բերելու: Ու որքան էլ ինձ դուր չգա Ռուսաստանի ներկա դիրքորոշումը, չկատարված խոստումների փաթեթը, ստանձնած պարտավորություններն անտեսելը, հակառակորդին զենք վաճառել-չվաճառելը... պետք է պայքարել այդ դիրքորոշումներ փոփոխության համար ու դա անել ամեն օր:
Ապա այդ պայքարում ձախողելուց հետո միայն մտածել ֆունդամենտալ փոփոխությունների մասին: Հակառակ դեպքում սեփական իրավունքների համար երբեք պայքարի մեջ չմտնելով՝ շանսերը փոքր են, որ երբևէ՝ ինչ կառույցում էլ որ լինենք, մեզ բանի տեղ կդնեն:
Եվ վերջապես, ԵԱՏՄ-ին մեր անդամակցելուց հետո էլ բավական սրված են Արևմուտք-ՌԴ հարաբերությունները, ու եթե դեռ պարզ չէ, թե այդ հակամարտությունից ով շահած դուրս կգա, կամ աշխարհի որ տարածաշրջանում ինչպիսի կոմպրոմիսի կգան, դիմել այսօր ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ռիսկային է: Իսկ եթե ՌԴ-ի դիրքերն ամրանան, ապա ոչ թե մեկ տարի հետո կկանգնենք խնդիրների առջև, այլ ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանից ՌԴ-ն հետ է քաշվելու, չկարողանալով այն պահել իր կենսական շահերի տիրույթում, ապա այդ դեպքում մենք հանգիստ խղճով կարող ենք մտածել այն տարբերակների ուղղությամբ, որոնք ի հայտ կգան նոր իրավիճակում: Ուստի թե քաղաքական ուժերը, թե իշխանությունն առհասարակ պետք է պատրաստ լինեն հավանական բոլոր զարգացումներին: Փոքր երկրները ճկուն քաղաքականություն վարելու պարագայում մշտապես շահած են դուրս գալիս «մեծերի» հակամարտություններից, իսկ անհեռատես քաղաքականություն վարելը հանգեցնում է ուժեղների ոտքերի տակ տրորվելուն: Հետևաբար` պետության ղեկավարումը ստանձնածները պարտավոր են անհամեմատ ավելի պատասխանատու լինել ու կոնսերվատիզմի մեջ չմեղադրվելուց խուսափելու համար չպետք է հապշտապ տարատեսակ վայրիվերումների գիրկն ընկնեն, ինչին զոհ կարող են դարձնել մեր երկիրն ու ժողովրդին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Քաղաքականություն 23:53 • 15/05 Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 23:38 • 15/05 Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 9-րդ հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ ողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:23 • 16/05 Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ Բյուրականի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Քաղաքականություն 00:02 • 16/05 Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ, այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման․ վարչապետի աշխատակազմ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ:
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Քաղաքականություն 23:53 • 15/05 Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
-
Իրադարձային 12:35 • 15/05 Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը. Առողջապահության նախարարության պարզաբանումը Նա կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետն ավարտվելու էր, սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցում իրականացվել է:
-
Մամուլի տեսություն 07:52 • 15/05 Բագրատ Սրբազանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում․ «Ժողովուրդ» Տավուշի թեմի առաջնորդարանից ասացին, որ Բագրատ Սրբազանը Մայր աթոռում իր համար հատկացված կացարան ունի, որտեղ բնակվում է. իսկ այս օրերին Երեւանում վագոն-տնակում կամ հյուրանոցում է գիշերում։
-
Իրադարձային 11:13 • 15/05 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
-
Քաղաքականություն 11:38 • 15/05 Ղարաբաղում սեպտեմբերյան իրադարձություններն անհիմն տեղի չեն ունեցել. ՌԴ ԱԳ փոխնախարար «Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Ընդ որում, Երևանը մեզ այդ մասին չի տեղեկացրել», - ասել է Գալուզինը։
-
Քաղաքականություն 21:50 • 15/05 Հիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք․ վաղը նույնպես կազմակերպելու ենք ակցիաներ․ Բագրատ Սրբազան Մինչև այս շաբաթվա վերջ կշարունակենք հանդիպել տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։ Թվով 101 գիտնական, գիտաշխատող և տարբեր ոլորտի մասնագետներ պահանջել են մարդու (վարչապետի) հրաժարականը
-
Իրավունք 12:40 • 15/05 ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառք տալու գործով հայ գործարար է ձերբակալվել (տեսանյութ) Քննության տվյալներով՝ Մարտիրոսյանն անձամբ ծանոթ է եղել Կուզնեցովի հետ և վերջինիս կաշառք է տվել «այլ գույքի տեսքով»։ Մոսկվայի Բասմանի դատարանը Մարտիրոսյանին մինչև հուլիսի 12-ը ուղարկել է քննչական մեկուսարան։ Նա մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 5-րդ կետով:
-
Քաղաքականություն 13:21 • 15/05 Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին քար լռություն է, իսկ Վրաստանի դեպքում ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա՝ ցուցարարների պատճառով. Զախարովա «Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արևմտյան առաջատար ԶԼՄ-ները կարծես թե դրանք ստվերում են թողնում՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Կամ էլ Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումներն արևմտյան ԶԼՄ-ները մատուցում են որպես հայ ժողովրդի...
-
Իրադարձային 19:45 • 15/05 Պարզվել է Սլովակիայի վարչապետի դեմ մшհափnրձ կատարած անձի ինքնությունը (տեսանյութ) Նշվում է, որ 71-ամյա գրողը ընդդիմՀիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո:ադիր Առաջադիմական Սլովակիա կուսակցության կողմնակիցն է։
-
Քաղաքականություն 23:38 • 15/05 Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 9-րդ հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ ողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Իրավունք
-
13:19 • 16.05.24 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Սպորտ
-
15:42 • 16.05.24 Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար
-
08:23 • 16.05.24 «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը
Մամուլի տեսություն
-
09:08 • 16.05.24 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»
-
08:56 • 16.05.24 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»