Թուրքիայի հայկական կազմակերպությունը դատապարտում է Կարո Փայլանի վրա իրականացված հարձակումը

12:55 • 05.05.16

Թուրքիայի հակահայկական հիմնական կառույցներից մեկը՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի կոմիտեն», քննադատել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին, գրում է Haberler թուրքական կայքը։


Հակահայկական կառույցի ղեկավար Գյոքսել Գյուլբեյը պնդել է, թե «Կարոն համագործակցում է հայկական լոբբիի հետ» և փորձում է «խառնել խորհրդարանն ու երկիրը»։

 

Նա Կարո Փայլանին սադրիչ և «շոումեն» է անվանել։

 

Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթօնք» նախաձեռնող խումբն, իր հերթին, հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Կարո Փայլանի վրա իրականացված հարձակումը։

 

««Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ իշխանությունն ի ցույց է դնում իր այլատյաց էությունը»,-ասված է «Նոր Զարթօնքի» հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհդարանի հայ պատգամավորներից մեկի՝ Կարո Փայլանի մասնակցությամբ երկրի խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Դրանից հետո Կարո Փայլանը հայտարարել էր, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված իրեն թիրախ են ընտրել ծեծկռտուքի ընթացքում։ 

 

«Կարոն այստեղ է, Կարոն այստեղ է»,-միմյանց ձայն են տվել նրանք՝ ցանկանալով Լինչի դատաստանի ենթարկել նրան։

Bianet-ին տված հարցազրույցում Փայլանն ասել էր, որ 10-15 հոգանոց խումբը փորձել է դատաստանի ենթարկել իրեն, հարձակումը կանխամտածված է եղել և պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ինքն իրավունքները պաշտպանող հայ է։

 

Ծեծկռտուքի տեսագրությունը հայտնվել էր համացանցում։