Իրանը կավելացնի Սիրիայում ռազմական մասնագետների թիվը

16:40 • 05.05.16

Իրանի իշխանությունները մտադիր են ավելացնել Սիրիայի տարածքում գտնվող իրենց ռազմական մասնագետների թիվը։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Նշվում է, որ տվյալ նախաձեռնությունը պայմանավորված է ահաբեկչության դեմ ուժեղացված պայքարով:
 

«Սիրիական կառավարական բանակի ու Ռուսաստանի աջակցությամբ անցկացվող մեծածավալ օպերացիների ֆոնին Իրանը սկսել է ավելացնել Սիրիա ուղարկվող ռազմական խորհրդականների ու մասնագետների թվաքանակը»,-ասել է Աբդոլահիանը:

 

Նա նաև հավելել է, որ իրանցի մասնագետներն այնքան ժամանակ կգտնվեն Սիրիայում, քանի դեռ պաշտոնական Դամասկոսն այդ մասին խնդրում է: