Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է վարձավճարով «Ռեալից» տեղափոխվել «Միլան», գրում է Football Italia-ն:
Իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին այս շաբաթ եղել է Մադրիդիում, որտեղ հանդիպել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Նշվում է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխությունն ու այլ գործնական հարցեր: