Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 200 կգ-ով (լուսանկարներ)

10:03 • 07.05.16

Աշխարհի ամենագեր կինը համարվող Չերիթի Փիրսին դիետաների ու ստամոքսի փոքրացման, ինչպես նաև ավելորդ ճարպերի ու մաշկի հեռացման վիրահատությունների արդյունքում հաջողվել է նիհարել 200 կգ-ով:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ԱՄՆ-ի Այովա նահանգի բնակչուհին նախքան այս կշռել է 358 կգ, իսկ այժմ` 158 կգ: Պարբերականը մանրամասնում է, որ ամերիկուհին 200 կգ քաշը կորցրել է 2 տարվա ընթացքում:

 

«Նախքան նիհարելս ես ինձ զգում էի կալանավորի պես: Ես բառացիորեն բանտարկված էի սեփական մարմնիս ծանրության տակ: Հիմա ես ինձ անհամեմատ լավ եմ զգում»,-ասել է կինը:

 

Սակայն այժմ ծայրահեղ ճարպակալման վտանգի առաջ է կանգնել նրա դուստր Շառլին, ով սկսել է սնվել առանց ինքնակառավարման:

 

«Ես անհանգստանում եմ դստերս համար, քանի որ տեսնում եմ, որ նա գնում է իմ ճանապարհով: Նա իմ օրինակով ձեռք է բերել սննդային կախվածություն ու սկսել է շատ արագ գիրանալ»,-իր մտահոգություններով կիսվել է ամերիկուհին։

 


At 778lb Charity Pierce feared for her life and was left housebound as she couldn't fit into a car

 

Charity now weighs 338lb, can move around unaided and has taught herself about eating more healthily

Charity faced several surgeries as doctors tried to reverse the damaging effects of her morbid obesity and health problem that meant her body also grew fatty deposits 

Charity was determined to address her dangerous weight so she would see her daughter Charly (left) grow up, however Charly began to pile on the pounds herself, and peaked at 400lb just as her mom was slimming down