Արցախի միջազգային ճանաչման ժամանակն այսօր է. Կարեն Միրզոյան (տեսանյութ)

22:43 • 12.05.16

Հայաստանն ու Արցախը միացյալ ուժերով կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:


Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու հնարավորությանը, Կարեն Միրզոյանը շեշտեց. «Չէի սահմանափակի Արցախի ճանաչումը միայն Հայաստանով: Այսօր ժամանակն է Արցախի միջազգային ճանաչման համար: Արցախը պետք է ճանաչվի ոչ միայն Հայաստանի կողմից, այլ ողջ միջազգային հանրության: Դա լինելու է կարևորագույն գրավականը Արցախի անվտանգության ապահովման, զարգացման համար»:


Դիտարկմանը, որ ՀՀ կողմից ԼՂ-ն միակողմանի ճանաչելու պարագայում Ադրբեջանը սպառնում է պատերազմ սկսել, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Ադրբեջանի կառավարությունը, այսպես թե այնպես, հանդես է գալիս բազմաթիվ սպառնալիքներով: Մենք պետք է զսպենք Ադրբեջանի ռազմական նկրտումները բոլոր հնարավոր միջոցներով»:

 

Արցախի միջազգային ճանաչման ժամանակն այսօր է. Կարեն Միրզոյան (տեսանյութ)