Թուրքիայում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 9 մարդու

14:15 • 13.05.16

Ստամբուլում ձերբակալվել է մի մարդ, ում կասկածում են երեկ քաղաքի զորամասերից մեկի մոտ ահաբեկչություն իրականացնելու համար։


Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով ևս 8 մարդ է ձերբակալվել։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլոր ձերբակալվածները կապ ունեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։

 

Ձերբակալության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Նախօրեին ականապատ ավտոմեքենայի պայթյունից Ստամբուլում 9 մարդ էր վիրավորվել։ Նրանց թվում կան զինվորականներ։