Instagram-ը գաղտնի «արկղ» ունի, որտեղ թաքցնում է հետևորդ չհանդիսացող օգտատերերի հաղորդագրությունները

00:11 • 17.05.16

Instagram-ը, ինչպես և հավելվածի սեփականատեր Facebook-ը, գաղտնի «արկղ» ունի, որտեղ թաքցնում է ընկեր չհանդիսացող օգտատերերից եկած հաղորդագրությունները: 

Ինչպես գրում է The Independent-ը` այդ «արկղը» կարող է լցվել հաղորդագրություններով, և օգտատերերը այն կարող են չնկատել, ինչպես Facebook-ում:

Գաղտնի թղթապանակը գտնելու համար պետք է բացել Instagram հավելվածը, վերին աջ անկյունում սովորական արկղը (inbox) բացելով՝ կարելի է տեսնել  «հաղորդագրության հարցումներ»  (message requests) գործառույթը` վերին, վառ կապույտով նշված հատվածում:

Սեղմելով այդ գործառույթի վրա` կարելի է տեսնել անծանոթներից ստացված նամակները, եթե կան այդպիսիք։

 

 

Instagram-ը գաղտնի «արկղ» ունի, որտեղ թաքցնում է հետևորդ չհանդիսացող օգտատերերի հաղորդագրությունները