Թուրքիայում ընդունվել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը

22:17 • 20.05.16

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորության մասին օրինագիծը:

 

Ինչպես տեղեկացնում է  BBC-ն` օրինագծին կողմ է քվեարկել օրենսդիրների մեծամասնությունը (376 մարդ 550-ից):


Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պատգամավորների այս որոշումն անվանել է պատմական:


«Իմ ժողովուրդը չի ցանկանում այս խորհրդարանում ինչ-որ բանում մեղավոր օրենսդիրների տեսնել, հատկապես նրանց, ովքեր աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը», - աղբյուրը մեջբերում է Էրդողանի խոսքը:


Այս ասելով` Թուրքիայի նախագահը նկատի է ունեցել Ժողովրդական դեմոկրատական քրդամետ կուսակցության անդամներին, որը Էրդողանը համարում է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մի մասը: