Ծանրամարտի կանանց հավաքականը շարունակում է ծաղկաձորյան հավաքը

01:30 • 21.05.16

 Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ծաղկաձորյան հավաքը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

 

«Հիմնականում նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Կան նաեւ երիտասարդները, ովքեր նախապատրաստվում են երիտասարդների աշխարհի առաջնությանը:

 

Մտածում ենք, եթե Սոնա Պողոսյանը եւ Արփինե Դալալյանը պատրաստ լինեն, ապա կփորձենք պայքարել բարձր հորիզոնականների եւ ինչու ոչ մեդալների համար»,-շեշտեց ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

 

Ծանրորդների ուսումնամարզական հավաքը մեկնարկել էր մայիսի 16-ին եւ կեզրափակվի հունիսի 4-ին: Հավաքին մասնակցում են մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների հավաքականների անդամները: