Մի վերջին զրույց մեծ վարպետի հետ
Մայիսի 24-ը մեծ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է: Tert.am-ը ներկայացնում է ՎԱՐԴուհի Սիմոնյանի զրույցը մեծ վարպետի հետ, որը կայացել է տաղանդավոր արվեստագետի, բացառիկ մտավորականի մահվանից ամիսներ առաջ:
- Բարև, վարպետ ջան, ո՞նց եք:
- Գիտես. իմ աշխատանքով զբաղվում եմ, այսինքն` նկարչությամբ և կարողանում եմ ապրիլ: Ավելի բարձր նպատակ չեմ ունեցել, քան նկարչությամբ կյանքս շահիլ ու դա ստացվել է: Բայց երկրիս ժողովրդին մեծ մասը գործազուրկ է, իսկ գործազուրկ մարդը ազատ մարդ չէ, որ ազատ պետություն ստեղծե: Ու այդ մարդիկը հույս չունեն, աշխատանք չեն կարողանում ճարիլ, թողնում գնում են երկրեն, և երկիրն սկսում է թուլանալ, տկարանալ: Երևի հիմա 2 միլիոն կան, թե չկան: Իսկ եթե փոքր ես, քեզ խփում են. փոքրը միշտ ենթակա է հարվածներ ընդունելու: Ընդհանրապես, մեծերը փոքրերուն չեն սիրում: Սխա՞լ եմ ասում: Չեմ գիտեր:
- Բայց մեծերն էլ են, չէ՞, փոքր եղել, նոր են մեծացել:
- Մեծերն էլ կարող են փոքրանալ, փոքրերն էլ` մեծանալ /ծիծաղում է - Վ.Ս./: Բայց ես քեզի մի բան ասեմ. երբ հանցագործ կա և չի պատժվելու, մարդիկ վտանգված են զգում իրենց: Եվ հույս չունեն, որ եթե իրենց հետ մի վատ բան պատահի, պիտի պաշտպանվին: Այդպես եմ ասում: Սխա՞լ եմ ասում երևի:
- Դրա համար էլ երևի Դուք մարդկանցից հույսներդ կտրեցիք և անցաք կտրող, ծակող, ճկող գործիքներին: Այո՞:
- Ես սիրում եմ իմ ժողովուրդս, իմ երգս, իմ լեզուս: Չեմ ուզում տկար տեսնել իմ մարդիկը:
- Վարպետ ջան, մենք մինչև 20-րդ դարը գեղանկարչական մեծ ժառանգություն համարյա չունենք: Այնինչ, ունենք, օրինակ, հարուստ գրականություն: Ինչո՞ւ:
- Հայերուն մի մասը Օսմանյան կայսրության մեջ է ապրել, մյուսը` Ցարական Ռուսաստանի մեջ: Եվ հակառակ դրան` 19-րդ դարում մենք մի շատ մեծ նկարիչ ունեցանք` Այվազովսկին, որ հայ է, վերջիվերջո:
- Բացի Այվազովսկուց կարո՞ղ եք էլի անուն տալ:
- Ես նկարիչներու անուն չտամ, բայց չորս մեծ մարդու անուն տամ, որոնք բացառիկ մարդիկներ են` Սարյան, Կոմիտաս, Թամանյան և Քոչար, Մինաս էլ կասեմ, որոնք 20-րդ դարի սկզբին եկան և համաշխարհային անուններ կրնան ըլլալ այդ բնագավառներուն մեջ և կրնային ներկայանալ որպես մեր ժողովրդի հոգևոր ղեկավարությունը: Մարդը հոգի ունի. դրա ապացույցն իր ստեղծած արվեստն է: Եվ մարդու հոգին տեսանելի դարձնողն արվեստագետն է: Կոմիտասը մեր երգի Աստվածն է. պատարագի պես գեղեցիկ երաժշտություն չկա: Մարտիրոս Սարյանը` մեծագույն նկարիչ, որ Ռոսլինի գործի շարունակողն է: Թամանյանը, որ Հռիփսիմեին շարունակեց: Ինքը եկեղեցի չկառուցեց, բայց կառուցեց կառավարության տունը և ցույց տվեց, որ հայկական ճարտարապետությունը չի վերջացել միջնադարով:
- Վարպետ, Դուք, եթե չեմ սխալվում, երկու տարի ապրել եք Փարիզում` արվեստների այդ մեծ քաղաքում: Ի՞նչ կփոխվեր Ձեր արվեստի մեջ, եթե Դուք շարունակեիք ապրել այնտեղ:
- Ես քեզի ասեմ. ես հայերեն կիսատ-պռատ կրթություն ունեմ: Չեմ ավարտել նույնիսկ տասնամյա դպրոցը:
- Բայց Մելքոնյան վարժարանը լուրջ կրթօջախ է:
- Ես այն կիսատ թողուցի ու դուրս եկա: Չեմ տիրապետել որևէ օտար լեզվի: Լավ չգիտեմ` ոչ անգլերեն, ոչ ֆրանսերեն: Իմացա, որ հայրենիք ունիմ: Եվ բնական է, որ ուզեցի ազատվիլ օտարությունե: Իսկ մարդիկ ինձ ասում էին` չէի՞ր իմանում ուր ես գալիս: Ես էլ ասում եմ, որ եթե երկու Հայաստան լիներ` սոցիալիստական և կապիտալիստական, այդ ժամանակ կմտածեի` որ մեկն ընտրել: Բայց երկու Հայաստան չկար: Կար մեկ Սովետական Հայաստան: Եկա: Ես չեմ մտածել, թե եթե ուրիշ տեղ ըլլայի` ի՞նչ պիտի ըլլար: Սկզբում եկա Լենինական, ու հետո 50 տարի է այստեղ ապրում եմ: Չեմ մտածում Սարյան լինեմ, ավելի մեծ նկարիչ: Ուղղակի նկարիչ եմ` իմ չափով, և ուրախ եմ, որ նկարչությամբ կարողանում եմ ապրիլ:
- Բայց Հայաստանը փոքր դիապազոնի, սահմանափակ ռակուրսների տարածություն չէ՞:
- Չէ: Հող կա: Երկինք կա: Ամպ կա: Միշտ նկարելու մի բան կա: Ես տանս մեջ էլ եմ նկարում, եթե դուրս գամ, դրսում էլ մի բան ունիմ նկարելու: 90 տարեկան եմ արդեն ու նկարում եմ: Կյանքիս կեսն ապրել եմ նկարելով. այդպես ուզեցել եմ` ոչ մեկի չեմ ենթարկվել, արել եմ սրտիս ուզածը:
- Այսօր մշակութաբաններին հետաքրքրող մի հարց` օրինակ, ինչո՞ւ մեր գեղանկարչությունը համարյա չի անդրադարձել մերկ կնոջը: Մենք ավելի շատ լանդշաֆտների գեղանկարներ ենք սիրում, խորապատկերներ, որտեղ կինը բնություն է, ծնող է: Ինչո՞ւ են հայ գեղանկարիչները վախեցել մերկ կնոջից:
- Նկարիչները, որոնք սովորում են դպրոցներում, գիտեն, որ մերկ կինը մոդել է: Իբրև նկարիչ` լավ ծանոթ են մերկ կնոջ մարմնին: Եթե նկարիչը չի ուզում շարունակել մերկ կին նկարել, ուրեմն չի ուզում հին մոդելը նկարել: Դպրոցում 3-4 տարի արդեն նկարել է: Իսկ ընդհանրապես, կնոջ մարմինն ամենագրավիչ բանն է տղամարդու համար: Դրանից ավելին չկա: Սա փաստ է: Մարդու բնությունն այնպես է ստեղծված, որ տղամարդը կին պետք է սիրե, կնոջ մարմինը պիտի սիրե: Կինն էլ տղամարդուն պիտի սիրե: Այնպես որ, հայերուն մեջ չի եղել տրադիցիա, որ բաց կին նկարեն: Հետո չմոռանաս, որ հայերը ժամանակակից նկարչությամբ սկսել են զբաղվել 19-րդ դարի կեսերից: Մեր առաջին մեծ նկարիչը ծովն է նկարել: Սարյանն էլ մերկ կին չի նկարել: Գիտե՞ս, չի ընդունվել հայերուն մեջ կնոջը ցուցադրել: Չի կարելի է ասել, թե հայ տղամարդը հետաքրքրված չէ մերկ կնոջով, ամեն մի նորմալ տղամարդ դրանով հետաքրքրված է և ուզում է մերկ կին ունենա, կամ` տեսնել, շոշափել, ապրիլ հետը: Բայց հայ արվեստագետների կուլտուրայի մեջ դա չի մտել: Այդ իմաստով մենք իտալացիների ռենեսանսը չենք ապրել: Մեր նկարչությունը մինիատյուրան է, որտեղ կին նկարելու առիթ չկա:
- Իսկ Ձեր մանեկենները արդյո՞ք հենց այս թեմայի համատեքստում չեն: Հենց կնոջ մարմինը չշահարկելով` նրա կերպարը, սիլուետը բերել:
- Շատ գեղեցիկ ձև ունի մանեկենը` մաքուր կնոջ մարմինի ձևը առնելով: Ես շատ եմ սիրում: Նկարիչը սիրում է նյութը իրեն ենթարկել: Մանեկենը ենթարկվում է քեզի: Ուզածդ տեղ դիր` նկարե: Բայց եթե կին ես նկարում, նա հոգնելու է, չէ՞: Նա չի ուզելու երկար մնա: Նկարիչն ավելի հանգիստ է, երբ մանեկեն է նկարում:
- Աշխարհում ստեղծված մանեկենային մշակույթից ումի՞ց եք ազդվել կամ ո՞ւմ եք հավանում:
- Մանեկեն նկարել են շատ նկարիչներ, բայց մերկ են նկարել: Ես երբ ուսանող էի, սովորում էի Եգիպտոսում` Կահիրեում, մանեկենները մեր մոդելներն էին: Բայ դու կենտրոնացած ես մոդելին վրա, ոչ կնոջ վրա: Օրինակ, Մարին կինս է: Ես կրնամ կնոջս մերկ նկարել: Բայց պիտի չուզեի ցուցադրել անոր մի տեսակ: Բայց ուրիշ մոդել էլ չեմ կրնալ բերիլ, որովհետև ինձի չի հետաքրքրիլ: Բայց կա նաև խեղճուկրակ, մի տեսակ հիվանդ կնոջ կերպար: Ես դրա մեջ տեսնում եմ ոչ թե կնոջ մարմին, այլ թշվառության սիմվոլ: Եվ նկարել են անոր շատ: Հայաստանում երբևէ չեմ մտածել կին-մոդել ընկերուհի ունենալու մասին, որովհետև կինս կա:
- Վարպետ ջան, իսկ Դուք 80 տարեկանում ինչո՞ւ քանդակ սկսեցիք: Հատուկ պատճառ կա՞ր:
- Չեմ գիտեր, չեմ գիտեր: Բայց շատ ուրախ եմ, որ սկսեցի: Ես ընկա գործիքներով և բացահայտեցի մեկ էլ, որ կրնամ մետաղյա գործիքներով մարդկային մարմիններ սարքել, ապրող էակներ ստեղծել: Շատ ուրախ եմ, որ ատիկա գտա: Քանդակագործ ընկերներս շատ ոգևորվեցան: Կըսեն` շատ հետաքրքիր գործեր են: Ես ալ ուրախ եմ, որ արդյունք եմ տեսնում: Լիքը գործիքներ գնած եմ Վերնիսաժից` երկաթե կտորներ, բաներ, անմիջապես հավաքում եմ և դուրս գալիս:
- Ես այնքան էլ լավ աչք չունեմ, բայց ամեն անգամ այդ մետաղյա մարդուկների մեջ ավելի շատ ուտող, մի տեսակ ավիրող բաց երախներ եմ տեսնում: Հնարավո՞ր է, որ Դուք մեզ մեսիջ եք փոխանցում, որ իրերը հաղթել են մարդկանց և սկսել են խժռել կարևոր գաղափարներ, էմոցիաներ:
- Գործիքը, որը բերան ունի, ուրեմն նա ունի ապրող էակի ամենակարևոր հատկանիշներեն մեկը` կըրնա կրծել, բոռալ, ճչալ: Ինքնաբերաբար է այդպես: Դրանք անկշտության խորհրդանիշներ չեն: Ապրող էակներ են ուղղակի:
-Վարպետ ջան, Բոտերոյի քանդակների Երևան ժամանելը շատերին նյարդայնացրեց. այդ գործերն իրենց սիրել տալու ուժ չունե՞ն, թե՞ մենք դեռ այդքան հասուն չենք Բոտերո արժևորելու համար:
-Գիտես, դրանք մեծ քանդակագործի գործեր են. մեծ գին է վճարվել դրա համար, բերվել է Հայաստան: Հայ քանդակագործը կարող է ասել, թե ինքն ալ կարող է լավ գործ ստեղծիլ, ինչու իրենից չեն գնում, բայց պիտի հաշվի առնենք, որ այդ մարդը, որ մեծ գումար է տալիս այդ հանրաճանաչ քանդակներուն, իր տված փողը դառնում է կապիտալ, երբ ուզի՝ կվաճառի: Բայց եթե ինձ ասի մի քանդակ արա և տասնապատիկ էժան գնով, ես անուն չունեմ Եվրոպայի մեջ, իմ գործը որպես դրամ ինքը չի կարող պահիլ: Բոտերո է, բերել են, լավ է: Որպես դրամ կպահվի:
- Դուք ինչպե՞ս եք գնահատում Երևանի սրտում դրված այդ գործերի գեղարվեստական արժեքը, քաղաքային տարածության մեջ նրանց հարմարվողականությունը:
-Դե, ժամանակակից քանդակագործ է, իր ոճն ունի, աշխարհին ծանոթ է, թող ըլլա, Հայաստանի մեջ նորություն է, մարդիկ թող տեսնեն և մտածեն, թե կողքին ինչ ազգային բան մը կարող են ավելացնել:
- Վարպետ,ազգայինը հնարավո՞ր է սինքրոնացնել մոդեռնի հետ, դա անհնարին մի բան չէ՞: Ընդհանրապես, ըստ Ձեզ, ի՞նչ է ազգային մշակույթը:
- Մի օրինակ տամ ձեզի. կա աշխարհում հայտնի մեքսիկական կոչված նկարչություն. երեք մեքսիկացի նկարիչ Եվրոպա եկան, սովորեցին, տիրապետեցին տեխնիկային, հասկացան ինչ է կատարվում, հետո գնացին Մեքսիկա ու իրենց որմնանկարներն արեցին՝ իրենց ձախ գաղափարաբանությամբ, հիմնականում իրենց պատմութենեն և սոցիալական կյանքից վերցրած թեմաներ բերեցին: Աշխարհն այսօր ծանոթ է այդ նկարչությանը. Մեքսիկան այսօր նկարչություն ունի, այն 20-րդ դարի արվեստի մի առանձին ճյուղ է, դա մեքսիկական ազգային նկարչությունն է: Այն դպրոց դարձավ և իր ազդեցությունը ունեցավ նաև հարավ-ամերիկյան նկարչության վրա: Իմիջիայլոց, նրանցից մեկը՝ Սիգերեոսը, նաև Հայաստան եկավ. ես տեսա իրեն և ինքն ասավ, թե դուք փարիզյան նկարչությանը շատ մի հետևեք, դուք ձեր պատմությունը նկարեցեք: Հետաքրքիր միտք է, որովհետև ֆրանսիացիներն իրենց անելիքը գիտեն և անում են, մենք նրանցից լավ իրենց անելիքը չպիտի անենք: Հայերն ուրիշ ձևով, բայց իր ըսածը վաղուց են անում. ոչ թե պատմություն կամ սոցիալականը նկարելով, այլ հենց Հայաստան նկարելով: Վարպետ Սարյանը նկարեց մի նկար, անունը՝ Հայաստան, և նա մի պեյզաժ չի, այլ ամբողջն է, ամբողջ մեր եղելությունն է այնտեղ: Սարյանի ետևեն եկավ սքանչելի նկարիչ Կալենցը, սքանչելի Մինասը: Եթե մենք այս երեք նկարիչների համար մի թանգարան բանանք, դա կլինի ամենաժամանակակից հրաշալի թանգարանը: Բայց մենք չենք մտածում այդ մասին, մենք անկարևոր բաների վրա ենք ջանքերը մսխում:
-Վարպետ ջան, հրաշալի միտք հուշեցիք. քանի որ մի մարդուց երկրորդը չկա, ուրեմն այդ մարդը եթե չկեղծի, ինքը տեղով մեկ մի առանձին ոճ է, էլի: Եվ քանի որ գենետիկան էլ աղմկարար բան է, կարո՞ղ ենք այսպես հասնել ազգային մշակույթ սահմանմանը:
- Նկարիչը պետք է նկարի այն, ինչը իրեն հուզում է. եթե այդտեղից է մեկնում ինքը, ուրեմն ասելու է մի բան, որը ֆրանսիական կամ ճապոնական չի, այլ հայկական, բայց դժբախտաբար մեր նկարիչների, ընդհանրապես, արվեստագետների մեծ մասը իմիտացիա են անում: Մենք նայում ենք այդ գործերը և նոր բան չենք էլ տեսնում: Կեղծիք է: Պետք է փնտրեն իրենց ներսից եկող որևէ մղում: Դա հենց կարող է լավ հայկական նկարչություն ըլլա: Ուրիշ ձևի չեմ պատկերացնում, թե ինչ է ազգայինը, հայկականը:
- Կարծրատիպ կա, որ հայկական նկարչությունը տաք նկարչություն է, գերիշխողը տաք գույներն են, բայց, Դուք ջարդեցիք այդ կարծրատիպը. դուք սառը գույների հետ եք, մի տեսակ համատարած օխրայի տիրապետության տակ, ինչո՞ւ:
- Ես չեմ օժտված գունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը: Իմը շատ սահմանափակ դիապազոն է` սպիտակ, մոխրագույն, օխրա… այդպես: Եթե փորձեմ կարմիր- կապույտ` չի ստացվի, կեղծ բան կըլլա: Բայց երբ ես նկարում եմ սևով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են: Սա իմ նկարչությունն է:
-Մեր պատմությունը մատնում է, որ հայերս բնավ էլ առաջադիմության հակված ժողովուրդ չենք: Ցանկացած նոր գաղափար անցնում է մեծ ճակատամարտերի միջով: Հիմա էլ, առաջադեմ բոլոր գաղափարները պարտվում են Հայաստանում: Ի՞նչ անենք:
- Գիտեք, մենք մեծ մտավորական չենք տվել աշխարհին: Չես կարող ասել, որ հայը տվել է մի մարդ, որի մտածողությունն ու գաղափարն ընդունելի է եղել մեծ աշխարհի կողմից: Բայց մենք ունեցել ենք մի քանի մշակույթի մեծ մարդիկ, որոնց աշխարհի ամենամեծերի կողքին կարող ենք դնել: Կոմիտասի «Եռաձայն պատարագը» ուզածդ սիմֆոնիայի կողքին կարող ես դնել: Ցավոք, մենք դեռ գաղափարների և մտածողության ժողովուրդ չենք: Մենք մետաֆիզիկ դաշտի ժողովուրդ չենք, այլ, ուղղակի ապրող ժողովուրդ ենք, ռեալ կյանքով ապրող, ոչ շատ մեծ ֆանտազիայով: Մեր մտածողությունն այդ սահմանների մեջ է: Բայց նաև յուրացնող ժողովուրդ ենք: Օրինակ, աբստրակտ նկարչությունը մենք չենք ստեղծած, բայց մեր Արշիլ Գորկին կարողացավ այն ամենալավը յուրացնել: Այսինքն` մենք կրնանք նոր գաղափարներ ընդունիլ, բայց ինքներս մեր ներսում չենք վստահում մեր այդ կարողությանը:
- Վարպետ, Դուք գործած մեղքեր ունե՞ք:
- Մարդու ուրախությունն ու դժբախտությունը գալիս է մարդուց: Մարդիկ են իրար ուրախացնում կամ դժբախտացնում: Մարդը կծնվե բնական մղումից. բնական մղումները չպիտի վերածենք հաճույքներու, այդպես դրանք մեղք են դառնում: Սուտ խոսիլը ամենամեծ մեղքերից է. երբ 5 տարեկան էի, մի օր հայրս կանչեց ու ըսավ ինձ. «Տղաս սուտ մի խոսիլ, ամոթ է»: Չասաց` Աստված կպատժե, ասաց՝ամոթ է: Ամոթ բառ Ավետարանում գոյություն չունի: Ես շատ երկար ժամանակ ծխել եմ, դա մեղք է, գիտե՞ք:
-Ես գիտեմ,որ դուք մի 5-6-տարի թողել եք նկարչությունը և զբաղվել քաղաքականությամբ, դա հիմա մեղք չե՞ք համարում:
-Իմ կյանքիս սխալն է եղել ատիկա. այդ ժամանակ ես ընկել եմ ազդեցություններու տակ և մի գիծ անգամ չեմ քաշել: Եթե Աստված քեզ օժտել է մի կարողությամբ, դրան քացի տալն, այո՛, մեղք է:
- Երևի, որ մարդ իր գործով չի զբաղվում, ուրեմն մի տեղ մի շատ վատ բան է անում. Դուք, կարծես, կոմունիզմի քարոզ էիք, չէ՞ անում։
-Այո, զբաղված էի այդ ողորմելի գործով: Բավականին հիմար վիճակի մեջ էի: Ու շատ դժվար էլ վերադարձա, շատ տառապեցի: Նկարն ինչի հետ էի փոխել, հիմար քաղաքականության:
-Քաղաքականությունը երևի մշակույթի մի փոքրիկ դրվագն է, բայց քաղաքականությունն իրեն ավելի մի բարձր տեղ է դրել և բացարձակ չի էլ սնվում մշակութային արտադրանքով: Ինչո՞ւ, կարող է մշակութային գործիչներն են մեղավո՞ր:
- Իմ դատողությունը սա է. քաղաքականությունը հարաբերություն է մարդկանց և երկրներու միջև: Քաղաքականությունը սովորական մարդկանց գործը չէ: Ես սիրում եմ մեր լեզուն: Ես հայ մարդու մակարդակը դատում եմ իր խոսացած հայերենով: Ով ճիշտ և գեղեցիկ հայերենով է խոսում, նա ինձ համար բարձր մարդ է: Բայց նայեք մեր քաղաքական գործիչներու լեզվին և ամեն բան կհասկանաք: Այդ լեզուն սուտ է խոսում, ազնիվ չի, ուրեմն գործերն էլ ազնիվ չեն: Ժանսեմը մի օր ինձ մի դաս տվավ, երբ ես կոմունիզմի քարոզով իր գլուխն էլ տարա: Ասաց. Հակոբ, դուն կհավատաս, որ կրնան բոլոր մարդիկ ըլլան գեղեցիկ, բոլորը լինեն առողջ կամ ուժեղ: Նա այդ օրվանից ինձ քանդեց: Շատ քարոզով գլուխ լցնելու պետքը չկա:
- Վարպետ, Ձեզ երբ վատ գործ են ներկայանում, այդ նկարչին անկեղծորեն ասո՞ւմ եք, որ գործը վատն է:
-Ես որևէ մեկ նկարչի խորհուրդ չեմ տալիս, երիտասարդներու գործերին էլ չեմ խառնվում: Ես բոլորին ալ ասում եմ՝ նկարեք, մի վախեցեք վատ նկարելուց: Եթե ժամանակի ընթացքում գործդ լավացավ՝ լավ, եթե ոչ՝ ուրեմն ոչ-ոք չի կրնալ քեզի օգնիլ:
-Իսկ Դուք ի՞նչ տագնապներ ունեք հիմա, ի՞նչն է Ձեզ վախեցնում:
- Քանի երիտասարդ էի` մահից կվախնայի, բայց հիմա ի՞նչ մնաց ինձի. օրեր, ժամեր մնաց ապրելու:
-Վարպետ ջան, Դուք մեզ եք նկարում և ավելի լավ կիմանաք, թե ի՞նչ է կատարվում մեզ հետ, մեր հայրենիքի հետ, մենք, կարծես, լավ չենք, չէ՞:
- Հայերը հարյուրավոր տարիներ պետականություն չունեցան. պատմությունով հետաքրքրված եմ և գիտեմ, որ հայերը ոչ մի ճիգ չեն արել վերականգնելու իրենց անկախ պետականությունը: Այն, որ ասում են Իսրայել Օրի, բան, նրանք ալ չեն փորձել պետականություն վերականգնիլ. նրանք փորձել են տերը փոխել՝ թուրքը երթա, ռուսը գա: Հիմա ասում են` դարերով երազել ենք անկախ պետականություն՝ սուտ է: Եթե մենք սրա երազողն էինք և ունեցանք, հայերի առաջին գործը չպիտի ըլլար թողնիլ-փախնիլ երկրից. թե մի քաջ գործ ըրեցինք, այն եղավ, որ 2 մլն ձգեց, գնաց երկրեն: Ինչո՞ւ պիտի երթային, հակառակը՝պետք է գային, չէ՞: Ուրեմն չէին երազում, չէին ուզում անկախություն: Այդպես են մշակել հայը. մենակ իր հարցերը լուծի, ուրիշներու հետ գործ չունենա. ահավասիկ, սա է այսօր մեր վիճակը: Գործազուրկի քվեն հեշտ է 5 հազար դրամով առնելը. եթե գործ ունեցող է, կասի` գնա՛, դուն ո՞վ ես:
-Վարպետ, մենք հայերով միշտ ամբողջ մեղքը մեկի վրա բարդելով ենք ցանկացել դուրս պրծնել բոլոր պարտությունների տակից. մեր առաջնորդները օրվա մի կեսը հերոս են, մյուս կեսը՝ սրիկա, մարդասպան…
-Հայերը վարժված են, որ հանցանքը մի հոգու վրա դնեն, փոխանակ մտածեն ռեժիմ, վիճակ փոխելու մասին: Միշտ մեկին ցույց կուտան, թե կախեցեք սրան, սա է մեղավորը: Այդ է մեր հոգեբանությունը: Այդպես վարվեցան և Վանոյի հետ: Վանոն գրող էր, գրպանը ծակ մի հատ տղա, գրողն ի՞նչ հարստություն պիտի ունենա, բացի իր գրեն: Հանկարծ իրեն ըսին որ, երկրի անվտանգությունը քու ձեռքդ է.Վանոն էլ գրող տղա էր. Լևոնն ալ սիրում ու տեղ էր տալիս նրան, որովհետև նա մաչո էր: Ինքն այդպիսին չէր, Լևոնն ավելի զուսպ էր: Մի բան կա. գրողը չի կարող սրիկա կամ մարդասպան ըլլալ, ես չեմ հավատում այդ առասպելներուն: Ես Վանոյի դեմ որևէ բան չեմ ունեցած, ընդհակառակը՝ դուն ինձի ասիր Վանոն ետ բերենք, ես ալ ասի՝ թող գա. ես համաձայնեցա իմ ստորագրությունս ալ տալ այդ գործին: Վանոն զգաց, որ վտանգված է, հասկացավ, որ գլուխը պիտի ուտեն, փախավ-գնաց: Հրանտն ալ իրեն սիրում է` որպես գրող և տղա, շատ է սիրում Հրանտն իրեն: Նա, անշուշտ, Հրանտեն մեծ գրող չի, բայց կարդացվող է ինքը, ես կարդացել եմ նրա բոլոր գործերը: Մի քիչ լոթի, բայց շատ պայծառ տղա է. հայրենիքն էլ իրենն է, պիտի գա, ապրի:
-Վարպետ ջան, կարո՞ղ է շատ քաղաքականացրինք մեր զրույցը, կուզե՞ք վերադառնանք մշակույթի խնդիրներին:
- Չէ, մենք վիճակն ենք գնահատում. այդ բոլոր մարդիկները մեր մարդիկներն են: Հայերը շնորհքով մարդիկ են. անխելք հայ չկա, ամեն հայու տակից մի բան դուրս կուգա: Բայց քանդում են հայու երկիրը նրանք, ովքեր չգիտեն ինչ բան է հայրենիքը. որ իմանան, անպայման կսիրեն: Ահա. ապացույց՝ Սևանի ջուրը, որ կեղտոտեցին, ավելի մեծ ապացույց չկա: Ամեն խուժան հանքի տեր է, երկիրը կշահագործի. սրանք հայրենիքը ծախում, ապրում են, հայրենիքը ծախում, քեֆ են անում:
-Մի տեղ ասել էիք, թե հայրենիք վերադառնալուց հետո ձեզ հետ չի կարող էլ վատ բան պատահել: Հիմա պատահե՞ց, թե՞ չէ:
- Գիտես, ինձ համար իդեալ էր Հայաստանը. ասում էի` մեռնելուց առաջ գոնե 5 րոպե ազատ հայրենիք տեսնիմ նոր մեռնիմ, որովհետև հույս չկար, որ տեսնելու եմ, երբ առաջին օրը եկա…
-Սկզբում Գյումրի գնացիք չէ՞:
- Այո, երբ իրերը բեռնատարի վրա դրին, սիրտս տեղից թռչում էր: Եվ վարորդը՝ երիտասարդ մի տղա, փոխանակ ասեր` «Բարի եկել եք հայրիկ, ինչպե՞ս եք», ասաց`«Ինչո՞ւ եկար»` առանց երեսիս նայելու: Ես ալ հանցավորի պես արդարացա, թե հայրենիքս եմ եկել: Նրա երկրորդ հարցը՝ «Ի՞նչ հայրենիք»… Ես հասկացա, որ շատ փորձություններ պիտի հաղթահարիմ: Ինձի համար մի մեծ փորձություն ալ, օրինակ, ցեղասպանության լոբբիով զբաղվածներն են: Չասեմ թե դրանք սրիկաներ են, բայց փուչ մարդիկ են, փուչ: Եթե երկիր մը ատոմային ռումբեր կնետի ու քաղաքներ կկործանի՝ Հիրոսիման, Նագասակին, հիմա նրա կարծիքը քեզի պե՞տք է, թե կընդունի կամ չի ընդուներ քո Ցեղասպանությունդ: Պարապ բաներու վրա կաշխատեն:
-Վարպետ ջան, նոր որ դարձյալ ձեր բակը մտա, տեսա այն երկու հրաշք գործերը, որ դրել եք այնտեղ՝ կտրված ծառը փակել եք աքաղաղի փետուրներով և «Ընտանիք»շարքից մի գործ էլ կողքին դրել: Եվ բակի աուրան փոխվել է. տարածքը մի տեսակ մշակույթի իշխանությանն է անցել. ինչո՞ւ չենք կարողանում երկրում էլ ստեղծել այդ մշակութային աուրան: Կոպիտ չի՞ մեր կյանքը:
- Գիտես ինչ, եթե դու ընդունում ես մի գործ, դրա կողքից երբ անցնում ես, դա քու վրադ ազդում է. լավ է ազդում, թե վատ, չեմ գիտեր, բայց ազդում է: Վատը լինի, կարող ես և հիվանդանալ. հիմա, երբ այդ գործերը քեզ ուրախացրին, ես ալ ուրախացա: Երբ դրանք չլինեն, դու, մարդիկ պիտի գան, թե ուր է այդ գործը: Երբ կկարծես լավն է, կփնտրես: Կյանքը կոպտանում է, երբ չես փնտրում. սա էլ չգտնելուդ պատճառը:
- Ձեր հանդիպած ամենատպավորիչ մարդը:
-Ես պաշտում էի հորս, հորս շատ էի սիրում, բայց յոթ տարեկանից հայրս գնաց և էլ չվերադարձավ: Փարիզ գնաց, մեռավ: Պաշտում էի իրեն: Մեկ էլ տատիս էի շատ սիրում, նա գեղեցիկ կին էր շատ: Երբ ես հինգ տարեկան էի, նա ինձ մի բան պատմեց, որ ես երբեք չեմ մոռանում: Ըսավ` Ժամանակին եղել է մի իշխան, շատ քաջ, որ հաղթել է բոլորին, անունը՝ Ռուբեն: Հետո մյուսները նախանձել են սրան և որոշել են իրեն սպանել. ահա քեզ տիպիկ հայոց պատմություն: Տարիներ հետո հասկացա, որ տատիկս պատմում էր Ռուբինյան թագավորության պատմությունը, այդքան տարի պահել էր իր գլխուն մեջ և պատմում էր:
-Վարպետ, ասացիք, որ շտապում եք կիսատ գործերն ավարտել, որովհետև կարծում եք, թե Ձեզ Ձեր խոսքով ասած՝ օրեր, ժամեր են մնացել, բայց ավելի լավ չի՞ լինի այդ ժամանակը նվիրեք մարդկանց: Մարդկային շփումը, մարդն առհասարակ ավելի կարևոր չի՞:
- Եթե մի օր չաշխատիմ, ինձ վատ եմ զգում, հանցավոր եմ զգում: Բայց ես սիրում եմ շփումները, շատ եմ սիրում ընկեր ունենալ, և ունիմ մի քանի ընկեր, որոնց սիրում եմ: Մի բան պատմեմ քեզի՝ ես նոր մարդուն երբ կծանոթանամ, շատ կհավատամ անոր՝ մինչև սա ինձ չխաբի, չխարդախի: Ես սկզբից չեմ կասկածում մարդուն, շանս կուտամ անոր, որովհետև եթե սկիզբը կասկածես, ամեն ինչ կվերջանա: Բայց դե գլուխ գովալու բան չիկա. ինձ շատ են խաբած: Ես մի անգամ նույնիսկ հոգեբանի մոտ գնացի և հարցուցի, թե որքան ժամանակ է պետք, որ իմացվի ով է դիմացդ, և նա ըսավ` 6-7 վայրկյան քեզ պետք կըլլա, որ դուն կամ դրական, կամ բացասական զգացում ունենաս անծանոթ մարդու հանդեպ: Բայց դե զգացումը պիտի դեռևս շատ մշակվի, որ կյանք դառնա:
- Վարպետ, մի հարց էլ տամ, թե՞ հոգնեցրի:
-Մտքիդ թե կա, պիտի տաս:
-Ձեր ամբողջ ժառանգությունը կթողնեք ձեր ընտանիքի՞ն, թե՞ նվիրատվություններ կլինեն նաև թանգարաններին, առանձին անձանց:
- Ես ահագին գործեր նվիրած եմ տարբեր ժամանակներում. հաշիվը չեմ պահում, բայց կինս կրնա ասել: Մնացածը թող ժառանգություն մնա իմ ընտանիքիս, ինձնից հետո նրանք թող իմ գործերը վաճառեն, ապրեն: Այսինքն ծախեն-ուտեն: Ես մեռնելուց հետո ալ կուզեմ իրենց պաշտպանիմ…
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
2013թ.
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Սպորտ
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի