Էրդողանի՝ մզկիթ այցի ընթացքում մի խումբ կանայք ու երեխաներ բարձրացել են 7- հարկանի շենքի տանիքին ու հանդիպում պահանջել (լուսանկարներ)

17:15 • 27.05.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քըրշեհիր քաղաքում մասնակցել է ուրբաթօրյա նամազի։ Այն մզկիթի մոտ, որտեղ աղոթում էր Էրդողանը, 7- հարկանի շենքի տանիք են բարձրացել 3 կանայք՝ իրենց երեխաների հետ։

Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվել իջեցնել նրանց։

Տանիք բարձրացողները եղել են Ֆադիմե Քահրամանը, Արիֆե Փամուքն ու Նազլը Չալըշքանը՝ մի խումբ երեխաների հետ, գրում է «Հուրրիյեթ»-ը։

Պարզվել է, որ Ֆադիմե Քահրամանի ամուսինը՝ Միքայիլ Այազ Քահրամանը, բանտում է։

Ոստիկանները կնոջն իջեցնելու համար համոզել ու ասել են, որ կկազմակերպեն նրա հանդիպումը նախագահ Էրդողանի հետ։

Erdoğan'ın korumalarını alarma geçiren olay