Լիոնը՝ կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)

00:29 • 27.05.16

Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ փուլի շրջանակում իտալական Ռեջո-Էմիլիա քաղաքի «Սիտա դե Տրիկոլորե» մարզադաշտում հանդիպեցին գերմանական «Վոլֆսբուրգը» եւ ֆրանսիական «Լիոնը»:

 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Խաղի հաշիվը բացեց Ադա Հեգերբերգը («Լիոն»), իսկ պատասխան գնդակը խփեց Ալեկսանդրա Պոպը («Վոլֆսբուրգ»):

 

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին «Լիոնի» ֆուտբոլիստուհիները, հաղթելով «Վոլֆսբուրգին» 4:3 հաշվով:

 

Այսպիսով, «Լիոնի» կանանց թիմը պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: