Էլիզաբեթ II թագուհու հարսանեկան և թագադրման զգեստները կցուցադրվեն Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու հարսանեկան և թագադրման զգեստները ցուցադրության կհանվեն Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում: Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը:
Երկու զգեստների հեղինակն է հանրահայտ կուտյուրե, սըր Նորման Հարթնելը: Զգեստները ցուցադրվում են «Մոդելավորելով թագավորությունը. ոճի 90 տարին` թագուհու զգեստապահարանից» խորագրով ցուցադրության շրջանակներում: Ցուցադրությունը բաց կլինի հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 2-ը:
Նշվում է, որ սա մեկն է այն երեք ցուցադրություններից, որոնք նվիրված են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ոճին: Ցուցադրություններն անցկացվելու են 2016-ին:














