ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Դավիթ Ավանեսյանը մենամարտ է անցկացրել երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Շեյն Մոզլիի հետ։
Մենամարտը տևել է 12 ռաունդ, ինչից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են 27-ամյա Ավանեսյանին 117-110, 117։110 եւ 114։113 հաշվով։ Դավիթի համար այս հաղթանակը 22-րդն էր մեկ պարտության ու մեկ ոչ-ոքիի դեպքում։
Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկը բնակվում է Պյատիգորսկում։