Այսօր՝ մայիսի 29-ին Լոս Անջելեսում Հայաստանի հավաքականը Գվատեմալայի դեմ ընկերական մրցավեճում տոնեց իր պատմության ամենախոշոր հաղթանակը: Վարուժան Սուքիասյանի սաները 7 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, իսկ սեփականն ընդունեին միայն 1-ը:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդգար Մանուչարյանը, Գեղամ Ղադիմյան, Արթուր Սարկիսովը և Զավեն Բադոյանը:
Ներկայացնում ենք այդ հանդիպման գոլերի տեսանյութը: