Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։
Իսպանացի պաշտպանն խփել է իր թիմի միակ գոլը՝ 15-րդ րոպեին «Ատլետիկոյի» դարպասը գրավելով Գարեթ Բեյլի փոխանցումից հետո։ Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Ռամոսը հստակորեն է իրացրել հարվածը։
Երկու տարի առաջ «արքայական ակումբը» եզրափակչում հաղթել էր «Ատլետիկոյին», իսկ Սերխիոն ճանաչվել էր եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։