Հայկական ազգանվան պատճառով Բաքվում վատ վերաբերմունքի արժանացած երեխան մոր հետ վերադարձել է Մոսկվա

21:53 • 30.05.16

Հայկական ազգանուն ունենալու պատճառով Բաքվի օդանավակայանում վատ վերաբերմունքի արժանացած 8-ամյա տղան մոր հետ վերադարձել է Մոսկվա:

Այդ մասին  Instagram-ում գրառում է կատարել երեխայի մայրը՝ շնորհակալություն հայտնելով հոգատարության ու աջակցության համար:

« Մենք խաչ քաշեցինք այդ «հրաշալի» քաղաքի վրա և վերադարձանք այն բանից հետո, երբ Լուկան նորմալ պայմաններում փոքր-ինչ քնեց»,-գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով իրենց աջակցածներին:

«Լուկայից վերջում ներողություն խնդրեցին ու որպես պատվավոր հյուր ընդունեցին, սակայն իմ տղան ասաց, որ Երևանում՝ տատիկի մոտ ավելի լավ է»,-գրել է նա:

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ 8-ամյա տղային, ում մայրն ու հայրը ՌԴ քաղաքացիներ են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի:

Տղայի՝ Ղուկաս Ռուբենի Վարդանյանի լուսանկարը սոցցանցում հրապարակել է երեխայի մայրը և գրել, որ երեխային թույլ չեն տալիս մտնել Ադրբեջան, թեև ծնողները ՌԴ քաղաքացիներ են:  Նա նշել է նաև, որ սպասում են վերջնական որոշմանն ու անձնագրերը ստանալուն: