Քյարամի երազած տունն ենք կառուցում.Քյարամ Սլոյանի եղբայր (լուսանկարներ, տեսանյութ)

18:02 • 30.05.16

Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի ընտանիքն իր տունը վերակառուցում է: Հակառակորդի կողմից խոշտանգված 20-ամյա երիտասարդի եղբայրը՝ Համիկ Քլոյանը, Tert.am-ին պատմեց, որ իրենց նախկին տունը, որը խրճիթի էր նման, շուտով կդառնա «երկու սպալնյայով նորմալ տուն»:

 

Համիկը նշեց, որ տանն առանձին անկյուն է հատկացվելու եղբոր համար, որտեղ փակցնելու են նրա մեծ լուսանկարը, մեդալները, հագուստը և այլ իրեր, որոնք հայրը վերջերս Ղարաբաղից էր բերել:


«Քյարամի երազած տունն ենք կառուցում, ախպորս երազած տունը կառուցվավ, դրանով եմ հանգիստ»,- նշեց եղբայրը:


Հիմա Քյարամի մեծ ընտանիքը բնակվում է հորեղբոր տանը, ծրագրում են 20 օրից տեղափոխվել նոր տուն:


Մանրամասները Tert.am-ի տեսանյութում։


 

Քյարամի երազած տունն ենք կառուցում.Քյարամ Սլոյանի եղբայր (լուսանկարներ, տեսանյութ)