Հունիսի 2-ին Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ. Տիգրան Բալայան

18:37 • 31.05.16

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի համանախագահների հետ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

«Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ մանրամասները կներկայացվեն հանդիպումից հետո։

 

 

Հունիսի 2-ին Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ. Տիգրան Բալայան