Բժիշկները խոստացել են, որ անգամ վազել կկարողանամ. ծառայակիցներին օգնելիս վիրավորված զինվոր (տեսանյութ)

16:25 • 06.06.16

 

 

Մատաղիսում ապրիլի 2-ին արկի պայթյունի հետևանքով ոտնաթաթի շրջանում վիրավորում ստացած զինծառայող Կառլեն Սեդրակյանն աստիճանաբար վերականգնվում է: Արդեն երկու անգամ վիրահատված զինվորը ոտքը դեռևս գետնին չի կարողանում դնել, բայց բժիշկները խոստացել են, որ կքայլի:

«Մեր գնդի վրա անընդհատ կրակում էին, տղերք էին վիրավորվում, մեր կապն էլ խափանվել էր, պետք էր վերանորոգել, որ մեր վերևի տղերքին օգնեինք: Բարձրացել եմ մեր կապը վերանորոգելու, պատահարը եղել է»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց Կառլենը:

Արդեն մեկ տարի ծառայության մեջ գտնվող երիտասարդն այս պահին բուժումը շարունակում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Մանրամասները՝ տեսանյութում:

                                                                        

Բժիշկները խոստացել են, որ անգամ վազել կկարողանամ. ծառայակիցներին օգնելիս վիրավորված զինվոր (տեսանյութ)