Թուրք պատգամավորը Գերմանիայի կողմից Նամիբիայում իրականացված ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայարել
Թուրքական խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեթին Քյուլյունքը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ՝ 1904-1907 թվականներիի Նաիմբիայի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Դա արվել է ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության ճանաչման:
Նամիբիական ցեղասպանությունը 1904-1907 թվականներին Գերմանիայի գաղութային զորքերի կողմից Հարավ Արևմտյան Աֆրիկայում իրականացված սպանություններն են:
2004 թվականին Գերմանիան ճանաչել է Նամբիայի ցեղասպանության փաստը:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն օրերս ընդունել էին բանաձև, որով 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը «ցեղասպանություն» էր ճանաչվել:
Ճանաչումից հետո Թուրքիան հետ էր կանչել Բեռլինում իր դեսպանին, իսկ Գերմանիայում Անկարայի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լրջորեն կվնասի թուրք-գերմանական հարաբերություններին:










