5 արդյունավետ միջոց մոծակներին հեռու պահելու համար

12:53 • 07.06.16

Ամառն արդեն սկսվել է, ինչը նշանակում է, որ կպչուն մոծակներից շուտով պրծում չի լինելու: Այս «արյունարբու» միջատներն իրենց խայթոցներով ու տզզոցով ունակ են փչացնել նույնիսկ կատարյալ հանգիստը:

 

Ուստի` փոքրիկ միջատներին հեռու պահելու համար AdMe.Ru կայքն առաջարկում է 5 հեշտկիրառելի միջոց.



1. Մի քիչ բամբակ վերցրեք ու թրջեք այն նարդոսի, էվկալիպտի, ուրցի, անանուխի, կամֆորայի կամ թեյի ծառի եթերայուղերից որևէ մեկի կամ դրանց խառնուրդի մեջ: Այնուհետև բամբակը կախեք պատուհանի մոտ կամ էլ դրեք Ձեր անկողնու կողքին: Կարելի է նաև բամբակը քսել մարմնի բաց հատվածներին, որպեսզի խուսափեք մոծակների խայթոցներից:

 


 

2. Կիտրոնը մեջտեղից կիսեք ու դրա փափուկ հատվածում մեխակի սերմեր դրեք: Կարող եք կիտրոնը դնել Ձեր մահճակալի կողքին ու հանգիստ քնել ողջ գիշեր: Կիտրոնի ու մեխակի միախառնված սուր բույրերը կվանեն մոծակներին:

 


 

3. Եթե բնության գրկում եք, ապա կարող եք վառվող խարույկի մեջ մի քանի եղևնակոն գցել: Դրանց հոտը հետ կպահի մոծակներին:

 


 

4. Իսկ եթե մոծակներն արդեն հասցրել են Ձեզ խայթել, ուրեմն վերցրեք 3 թեյի գդալ սոդա ու խառնեք 1 թեյի գդալ ջրի հետ: Ստացված զանգվածը քսեք խայթած հատվածներին ու թողեք, որ չորանա:

 


 

5. Խայթոցների դեպքում արդյունավետ է ազդում նաև կիտրոնի հյութը, որն անհրաժեշտ է քսել մարմնի անհրաժեշտ հատվածներին:

 


 

 

 

5 արդյունավետ միջոց մոծակներին հեռու պահելու համար