Սկսվել է աշխարհում առաջին ծովային սեքս-շրջագայության տոմսերի վաճառքը (լուսանկարներ)

00:29 • 09.06.16

Սկսվել է աշխարհում առաջին անգամ կազմակերպվող Desire Cruise ծովային սեքս-շրջագայության տոմսերի վաճառքը: Այս մասին ասվում է Original Group ընկերության կայքում, որը կազմակերպում է ճանապարհորդությունը:

Ընկերության ամենաթանկարժեք առաջարկը Club World Owners Suite լյուքսն է, որը կարելի է վարձել 11 000 դոլարով: Ամենամատչելի առաջարկը կազմում է 3200 դոլար:

Չափահասների համար նախատեսված զբոսաշրջային փորձառության ուղևորները կմեկնեն Azamara Quest շքեղ զբոսանավով: Զբոսաշրջիկներին կառաջարկվեն էրոտիկ երեկույթներ, մեծերի համար նախատեսված զվարճալի շոուներ, ինչպես նաև՝ առանձին սենյակներ կտրամադրվեն սիրային խաղերի համար:

180 մետր երկարություն ունեցող նավում հատուկ գոտիներ կստեղծվեն, որտեղ հնարավոր կլինի զբոսնել առանց հագուստի:

Azamara Quest-ն Ադրիատիկ ծովով իր առաջին նմանօրինակ շրջագայությանը կմեկնի 2017-ի աշնանը:  Շրջագայությունը մեկնարկելու է Վենետիկում սեպտեմբերի 26-ին և կավարտվի նույն իտալական քաղաքում հոկտեմբերի 3-ին:

 

 

Սկսվել է աշխարհում առաջին ծովային սեքս-շրջագայության տոմսերի վաճառքը (լուսանկարներ)