Դեմքի ավելորդ մազածածկույթ ունեցող ամերիկուհին որոշել է հրաժարվել ածելիներից և մորուք աճեցնել (լուսանկարներ)

23:20 • 09.06.16

ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող կինը, ում դեմքին ավելորդ մազածածկույթ է հայտնվել, հայտարարել է, որ հրաժարվել է բոլոր տեսակի ածելիներից և ամբողջական մորուք է աճեցրել:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 39-ամյա Ռոուզ Գեյլը խոստովանել է, որ այժմ իրեն ավելի սեքսուալ և կանացի է զգում, քան երբևէ:

Ամերիկուհին առաջին անգամ ավելորդ մազերի աճը նկատել է 13 տարեկանում և անմիջապես սկսել սափրվել:  Շուտով պատանի Ռոուզը հասկացել է, որ ստիպված է սափրվել ամեն օր, որպեսզի թաքցնի դեմքին աճող մազածածկույթը: Ամենօրյա այդ գործընթացը նա կրկնել է ավելի քան 20 տարի:

Սակայն տարիներ շարունակ սափրվելուց և թանկարժեք  լազերային մազահեռացման դիմելուց հետո Ռոուզն այժմ որոշել է ընդունել իր «բեղերն» ինչպես, որ կա,  և իրեն շատ երջանիկ է զգում: