Dior-ը ներկայացրել է ոսկերչական շքեղ զարդերի նոր հավաքածուն (լուսանկարներ)

Ֆրանսիական հեղինակավոր Dior բրենդը ներկայացրել է ոսկերչական թանկարժեք զարդերի նոր հավաքածուն, որում ներառված ամեն մի նմուշ կարելի է համարել ոսկերչական բարձր արվեստի գլուխգործոց:
Ինչպես նշում է The Telegraph-ը, հավաքածուն նվիրված է Լոնդոնում Dior Joaillerie-ի նոր խանութ-սրահի բացմանը: Դրանում ներառված նմուշները կրում են սպիտակ, կապույտ ու կարմիր գունային երանգները, որոնք խորհրդանշում են Մեծ Բրիտանիայի ազգային դրոշի` «Յունիոն Ջեքի» գույները:
Նշվում է, որ հավաքածուում ներառված են մատանիներ, ականջօղեր, թևնոց` պատրաստված սպիտակ ոսկուց և զարդարված հատընտիր ադամանդներով, սուտակներով ու այլ թանկարժեք քարերով:













