Զգացմունքային փեսացուն չի կարողանում զսպել արցունքները հարսնացուին առաջին անգամ եկեղեցում տեսնելիս (տեսանյութ, լուսանկարներ)

11:59 • 11.06.16

Լոնդոնցի Գաբրիել Դեկուն հուզվել է, երբ առաջին անգամ տեսել է իր ապագա կնոջը` Անաբելին, եկեղեցում հարսանյաց արարողության ժամանակ դեպի իրեն քայլելիս: Տեսախցիկներն «արձանագրել» են այն պահը, երբ գեղեցկուհի հարսնացուն քայլում է դեպի խորանը, իսկ այդ նույն պահին փեսացուի աչքերից սկսում են արցունքներ հոսել, գրում է The Daily Mail-ը:



Ներկաները բարձր բացականչություններով ողջունել են 25-ամյա փեսային, երբ նկատել են նրա արձագանքը, մինչդեռ նրա խաչեղբայրը փորձել է նրան «ուշքի բերել»:

 

«Բավակա՛ն է, դադարեցրո՛ւ, դադարեցրո՛ւ: Սա քո պահն է, եղբայր: Դու նայիր նրան»,- հարվածելով ընկերոջ ուսին՝ ասել է նա։



Մինչ հարսն ու փեսան փորձել են ուշքի գալ, բոլոր հյուրերը նույնպես արցունքոտվել են, այդ թվում` հարսնաքույրերը:



«Հարսանիքից առաջ ես բոլորովին այլ էի, ես նույնիսկ իմ մայրիկի հետ գրազ էի եկել, որ չեմ արտասվի: Տեսնելով նրան`ես հանկարծակի հասկացա`իրականում ինչ ունեմ ես»,- պատմել է փեսան:

 

 

 


 Gabriel Deku couldn't control his emotions when he saw his wife Annabella walk down the aisle
He told MailOnline he felt 'overjoyful' when it suddenly hit him just how lucky he was to have her
Annabella, 24, was walked up the aisle by her mother Damaris - and just managed to keep it together
Speaking about their special day, wedding photographer John De Rienzo said: 'This has to be one of the most heartfelt, emotional bridal entrances we have ever filmed'
Gabriel and Annabella have been together for just over four years, after being introduced by best man Tolu Ige
Gripping his friend by the shoulder, Tolu, who first introduced the couple four years ago, urges: 'Come on, stand up, stand up. This is your moment, man. You look at her'
Gabriel told MailOnline: 'I was trying to be the hard man. I kept saying, I’m not going to cry'
Gabriel and Annabella met in May 2012 after they were introduced by a mutual friend -  Gabriel's best man, Tolu
'She looked so beautiful': Gabriel says he wasn't prepared for the emotions that hit when he saw his bride

Զգացմունքային փեսացուն չի կարողանում զսպել արցունքները հարսնացուին առաջին անգամ եկեղեցում տեսնելիս (տեսանյութ, լուսանկարներ)