Բուդաղյանի արդարացումը ոչ իմ խնդիրն է, ոչ էլ քո, իրավապահների որոշելիքն է. Սուրիկ Խաչատրյան

11:10 • 11.06.16

 

Արա Բուդաղյանի արդարացումը` իրավապահների որոշելու խնդիրն է. Այս մասին  Tert.am-ին ասաց  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` հետագա մեկնաբանություններից հրաժարվելով ու հայտնելով,  որ հիվանդանոցում է, չի կարող խոսել:

«Դա ոչ իմ, ոչ քո, որոշելու հարցը չէ, իրավապահներինն է»,- ասաց Սյունիքի մարզպետը:

Հիշեցնենք, որ  երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝  Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանը ազատ  արձակվեց` իր նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով: