Մրգաստան գյուղում տուն է հրդեհվել. ներսում դի է հայտնաբերվել
Հունիսի 13-ին` ժամը 05.29-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է տուն, բնակիչը գտնվում է ներսում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.48-ին, մարվել` 05.55-ին:
Հրշեջ-փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Վ. Մ.-ի այրված դին:
Այրվել են երկրորդ հարկի ննջասենյակի մահճակալը և հեռուստացույցն ամբողջությամբ, պատուհանը, հատակը և բազմոցը՝ մասամբ:










