Տարածաշրջանում իրականացվում է Թուրքիային դժվար դրության մեջ դնելու ծրագիր. Յըլդըրըմ

15:09 • 17.06.16

Տարածաշրջանում իրականացվում է Թուրքիային դժվար դրության մեջ դնելու ծրագիր, որը պաշտպանում է Սիրիայի իշխող Բաշար ալ Ասադի ռեժիմը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թերթերի գլխավոր խմբագիրների հետ ունեցած ճաշի (իֆթար) ժամանակ, գրում է Daily Sabah-ը:

 

«Նպատակը Թուրքիային դժվար վիճակի մեջ դնելն է»,- ասել է Յըլդըրըմը։

 

Թուրք պաշտոնյան պնդել է, որ որոշ պետություններ ցանկանում են անկայունություն ստեղծել տարածաշրջանում՝ մարդկանց դրդելով անկախ քրդական պետություն ստեղծել:

 

«Կա այդպիսի ծրագիր, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք դրան: Մենք երբեք թույլ չենք տա, որ այս ծրագիրն իրականանա»,- ասել է նա:

 

Նա նաև նշել է, որ ծրագրի թիրախում է Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորությունը տարածաշրջանում:

Տարածաշրջանում իրականացվում է Թուրքիային դժվար դրության մեջ դնելու ծրագիր. Յըլդըրըմ