Աշխարհի ամենամկանուտ տատիկը դարձավ 80 տարեկան (լուսանկարներ)
Մեզնից շատերը տարիներ շարունակ փորձում են նոր կյանք սկսել երկուշաբթի օրվանից։ Իսկ եթե հիմա էլ եք պատրաստվում տրվել սիրելի ծուլությանը, ապա ծանոթացեք անկրկնելի Էրնեստինա Շեպարդին՝ Բալտիմորից (ԱՄՆ), ով աշխարհում ամենատարեց բոդիբիլդեր կանանցից մեկն է։ Նա դարձավ 80 տարեկան, սակայն մինչ օրս ելույթ է ունենում մրցույթներում և վազում մարաթոնների ժամանակ։ Նրա գեղեցիկ կազմվածքին կարող են նախանձել անգամ 20 տարեկանները, գրում է AdMe.ru-ն։
Ինչպես պատմում է Էրնեստինան, կյանքի մեծ մասը քիչ շարժվող մարդ է եղել և չի սիրել ֆիզիկական վարժություններ անել։ Նման կենսակերպը նա սկսել է 56 տարեկանում քրոջ հետ միասին։ 2010թ-ին մարզուհին արդնե հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց կին բոդիբիլդեր։
Ռեկորդակրի ամեն օրը սկսվում է առավոտյան 3-ին՝ մեդիտացիայից, իսկ հետո վազք։ 8-ին արդեն սկսվում են մասնավոր պարապմունքները, իսկ կինը քուն է մտնում երեկոյան 10-ից ոչ ուշ։
Ընտանիքում խոհանցով զբաղվում է Էրնեստինայի ամուսինը, ում հետ նրանք արդեն միասին 60 տարի։
Էրնեստինան վստահ է, որ մենք կարող ենք զբաղվել մեզանով ցանկացած տարիքում։














