2 մլն լուսանկար` 8 տարում. Բարաք Օբամայի նախագահության տարիների ամենաանկեղծ ու զվարճալի պահերը (ֆոտոշարք)

00:08 • 18.06.16

Սպիտակ տան պաշտոնական լուսանկարիչ Փիթ Սոուզան ներկայացրել է վերջին 8 տարիներին իր աշխատանքի ընթացքում ֆիքսած ամենավառ պահերը:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Սոուզան հայտնել է, որ 8 տարում 2 մլն լուսանկար է պատկերել: Ինչպես ինքն է խոստովանել` նա իր ողջ օրն անցկացնում է լուսանկարներ ֆիքսելով:

Այս տարիներին նա հասցրել է ֆիքսել ոչ միայն պաշտոնական կադրերը, այլև Սպիտակ տան ղեկավար  Բարաք Օբամայի նախագահության տարիների ամենաանձնական, անկեղծ ու զվարճալի պահերը:

Սոուզան 1983-1989 թվականներին եղել նաև նախագահ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնական լուսանկարիչը, իսկ Օբամային իրականում առաջին անգամ լուսանկարել է 2005-ին` փողոցով զբոսնելիս, երբ այդքան հայտնի չէր:

Ուշագրաֆ ֆոտոշարքը ներկայացնում է Boredpanda.com-ը:

 

 

2 մլն լուսանկար` 8 տարում. Բարաք Օբամայի նախագահության տարիների ամենաանկեղծ ու զվարճալի պահերը (ֆոտոշարք)