Սոնոգրաֆիան ցույց է տվել ... զույգը երեխա-մեքենայի է սպասում
Միսուրիում բնակվող հղի զույգը, որը գնացել է սոնոգրաֆիա անելու և տեսնելու, թե ինչ սեռի երեխայի են սպասում, պատմել են, որ էկրանին նրանց տեսած պատկերը նման չի եղել ոչ տղայի, ոչ աղջկա, գրում է CBS News-ը:
Հպարտ ապագա հայրը՝ Մայք Ռոբերթսը, Reddit կայքում հայտարարել է. «Կինս հղի է սպորտային մեքենայով»:
Ռոբերտի կարծիքով երեխան Bugatti է՝ աշխարհի ամենաթանկարժեք, շքեղ սպորտային մեքենաներից:
«Մենք գիտենք, որ դա տղա մեքենա է»,- ասել է ապագա մայրիկ Ռեենա Ռոբերթսը:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, կայքում այս հրապարակմանը օգտատերերը հետաքրքիր ու զվարճալի մեկնաբանություններ են թողել:










