Եվրո-2016. Անգլիան ոչ-ոքի խաղաց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ, լուսանկարներ)

01:01 • 21.06.16

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Անգլիան մրցում էր Սլովակիայի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

 

Անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հանգստի հնարավորություն էր տվել մի շարք առաջատար ֆուտբոլիստների:

 

Զուհահեռ ընթացող խաղում Ուելսը երեք անպատասխան գնդակ է ուղարկել Ռուսաստանի դարպասը, ինչի շնորհիվ վաստակած 6 միավորով այս խմբում նվաճել է առաջին տեղը:

 

Անգլիան 5 միավորով երկրորդն է, իսկ Սլովակիան 4 միավորով երրորդ տեղում է: Ռուսաստանը մեկ միավորով եզրափակում է խմբի աղյուսակը:

 

Հավելենք, որ վաղը՝ հունիսի 21-ին տեղի կունենան Ուկրաինա-Լեհաստան (Խումբ C, Երեւանի ժամանակով 20:00-ին), Հյուսիսային Իռլանդիա-Գերմանիա (Խումբ C, 20:00), Չեխիա-Թուրքիա (Խումբ D, 23:00) եւ Խորվաթիա-Իսպանիա (Խումբ D, 23:00) հանդիպումները:

Եվրո-2016. Անգլիան ոչ-ոքի խաղաց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ, լուսանկարներ)