Հայաստանում Հռոմի պապը կհանդիպի Ցեղասպանության զոհերի ժառանգներին

22:30 • 21.06.16

Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 24-26-ին: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռադիո Վատիկան»- ի կայքէջը, նա նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև հայերի՝ խաղաղության ձգտումը կիսելու համար:

Լոմբարդին տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի  Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:

«Այցի շրջանակներում Հռոմի Պապը կհանդիպի կոտորվածների ժառանգների հետ՝ Ծիծեռնակաբերդ կատարելիք այցի ժամանակ: Հուշահամալիրը ոգեկոչում է այն 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են 1915-1923 թթ-ին Օսմանյան զորքերի կողմից»,- նշել է նա:

 

 

 

 

 

Հայաստանում Հռոմի պապը կհանդիպի Ցեղասպանության զոհերի ժառանգներին