Պետերբուրգյան հանդիպումից ոչ ոք թռիչքային լուրջ առաջընթաց չէր սպասում. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
ԼՂ խնդրի կարգավորման հարցում հայկական կողմն ունի երկու տարբերակ՝ կա՛մ պետք է դուռն ուժեղ շրխկացնել ու գնալ, որը դեմարշ է և ընդունելի չէ, կա՛մ պետք է շարունակել հանդիպումները, բանակցությունները, որպեսզի խաղաղություն լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ պետերբուրգյան հանդիպումից ոչ ոք թռիչքային լուրջ առաջընթաց չէր սպասում՝ հաշվի առնելով նաև այն, որ Իլհամ Ալիևը նախօրեին հանդես եկավ անհեթեթ հայտարարություններով։
«Բնականաբար, պարոն նախագահը Պուտինի հետ հանդիպմանը նշեց, որ մի կողմի ցանկությունը բավարար չէ, որպեսզի մենք մոտենանք խաղաղությանը»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Ըստ նրա՝ եթե կողմերն ու միջնորդները ցանկանում են, որ մենք լուրջ առաջընթաց ունենանք, ապա հայկական կողմի կարծիքը հստակ է՝ կա 94-95 թվականների զինադադարի մասին փաստաթուղթ, և այդ փաստաթուղթը պետք է ուղենիշ լինի բոլորի համար, առաջին հերթին՝ Ադրբեջանի։
Մանրամասները՝ տեսանյութում










