Դինքի գործով ձերբակալված ոստիկաններից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով պետական ծառայողների դեմ մեկնարկած դատավարության 3-րդ նիստի ընթացքում նախկին ոստիկան Էրջան Դեմիրն ազատ է արձակվել:
Գործով անցնող նախկին պաշտոնյաներից Ալի Ֆուաթ Յըլմազերն ու Ռամազան Աքյուրեքը շարունակում են կալանավորված մնալ, հաղորդում է «Ակօս»-ը:
Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու օգոստոսի 8-12-ը:
Դատական երրորդ նիստի ընթացքում դատարանը լսել է Տրապիզոնի հետախուզության ծառայության աշխատակից Մուհիթթին Զենիթին: Նրա ցուցմունքից հետո ելույթով է հանդես եկել Էրջան Դեմիրի պաշտպանական կողմը: Դրանից հետո դատարանը վճռել է բավարարել միջնորդությունն ու ազատ արձակել:
Դատական հաջորդ նիստի ընթացքում, սակայն, դատարանը կշարունակի լսել Էրջան Դեմիրի պաշտպաններին:










