Գերմանական մամուլի արձագանքը Հռոմի պապի այցին

23:38 • 24.06.16

Գերմանական մի շարք պարբերականներ ու լրատվամիջոցներ անդրադարձել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցին։

 

Հռոմի պապն իր այցելության հիմնական նպատակներից է համարում տարածաշրջանում խաղաղության ու հաշտեցման գործընթացները սատարելն ու հանդես է գալիս որպես «խաղաղության պատգամաբեր՝ հաշտեցման ուղու վրա բոլոր ջանքերին աջակցելու ցանկությամբ», գրում է Focus.de լրատվամիջոցը։

 

Süddeutsche Zeitung լրատվամիջոցը մեջբերել է Հայ առաքելական եկեղեցու բանախոս Վահրամ Մելիքյանի խոսքն այն մասին, որ Պապի այցը վերջին տարիների ամենակարևոր իրադարձություններից մեկն է։

 

Deutschlandfunk-ը ևս անդրադարձել է Հռոմի պապի հայաստանյան այցին ու նշել է, որ շաբաթվա վերջի ծրագրի մեջ է մտնում Խաղաղության աղոթքը։

Գերմանական մամուլի արձագանքը Հռոմի պապի այցին