Ճամբարների հիգիենան և սնունդը խնդրահարույց վիճակում են. տնօրենն արդարանում է՝ ճամբարը 5 աստղանի հյուրանոց չէ

18:24 • 28.06.16



«Հասմիկ» մանկական ճամբարը 5 աստղանի հյուրանոց չէ, բայց ապահոված է մեր հնարավորությունների առավելագույն սահմանում երեխաներին նորմալ հանգիստ կազմակերպելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանքավանի «Հասմիկ» ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, որ ճամբարում հակասանիտարական վիճակ է, զուգարանները բարվոք վիճակում չեն: 

Տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանի Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից եկել են, ստուգել և բոլորն էլ գոհ են:

«Զուգարանի երկարության վերջում արդեն դույլերի մեջ տոպրակներ են դրված եղել, եկել ամբողջ մասնաշենքը ստուգել են, յանի թե տեսեք-տեսեք վատ վիճակ են նկատել և համարում են ապացույց հակասանիտարական վիճակով ներկայացնելով»,-ասաց նա:  

Ճամբարի տնօրենը նշեց, որ իրենք արդեն իսկ 365 երեխա են ընդունել, որից 80-Ն Արցախից են: Ըստ նրա, եթե ՀՀ-ի մարզերից եկած երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են, ապա Արցախից եկած երեխաները չեն հասկանում, թե ինչ կատեգորիայով են ընտրվել:

Ի դեպ, նշենք, որ վիճակից դժգոհողը Արցախից եկած երեխայի հարազատն է եղել:

«Վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով  և հանձնարարական կա բոլոր մարզպետարաններին։ Իրենք են հավաքագրում երեխաներին, մենք էլ այդ երեխաներին անվանացուցակներով ընդունում ենք: Նրանք զոհված ազատամարտիկների ընտանիքներից են, սոցիալապես անապահով ընտանիքներից են, բազմազավակ  ընտանիքներից են, միայնակ մայրերի երեխաներ են և նման այլ կատեգորիայի երեխաներ են: Իսկ Արցախից եկել են չգիտեմ ինչ սկզբունքով, հավաքագրել են, ում ուզել են, այլ կերպ ասած, ոչ թե անապահով երեխաներ են կամ միջին խավի երեխաներ, այլ ում ցանկացել են՝ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով հավաքագրել, բերել են, որոնցից մի քանիսը երևի այնպիսի պայմաներում են ապրում, որ մտածել են, թե մանկական ճամբարը 5 աստղանի հյուրանոց է»,-ասաց նա:

Ժորա Մուրադյանն ասաց, որ Կառավարության որոշմամբ մեկ երեխայի համար ճամբարին օրական հատկացված է 5000 դրամ, որի մեջ մտնում է սնունդ, աշխատավարձ, տնտեսական ծախսեր, հարկեր և այլն:

Ի դեպ, նա նաև նշեց, որ ճամբարը 1968 թ-ից սկած ինքն է տնօրինում, հանրապետության ամենամեծ ու օրինակելի ճամբարն է:     

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ Հասմիկ ճամբարում իսկապես որոշ սանհանգույցներ կապիտալ վերանորոգման և տեխնիկապես բարեփոխման կարիք ունեն: Ըստ գրավոր պատասխանի՝ նյութի հրապարակումից հետո վարույթ է հարուցվել:

«Այսօր առավոտյան Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների հետ այցելել են «Հասմիկ» ճամբար, տեղում ծանոթացել իրավիճակին։ Պարզվել է, որ ճամբարի աշխատակիցների մասնաշենքի սանհանգույցները բարվոք վիճակում են։ Մինչդեռ, տղաների և աղջիկների առանձին մասնաշենքերի բոլոր հարկերի սանհանգույցներն իսկապես կապիտալ վերանորոգման և տեխնիկապես բարեփոխման կարիք ունեն»,-նշել են պատասխանում։

Ըստ տեսչության՝ առկա է նաև լուսավորության ապահովման խնդիր։ «Հաշվի առնելով ճամբարի սանհանգույցների վիճակը, ինչպես նաև՝ խմելու ջրից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները, որոնք հայտնի կլինեն առաջիկա օրերի ընթացքում, կկիրառվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ։ Միաժամանակ կներկայացվի կարգադրագիր` հայտնաբերված թերությունները նշված ժամկետում վերացնելու համար»,-նշված է պատասխանում։

Հիգենիկ վիճակից բացի փորձեցինք տեղեկանալ, թե ինչքանով է անվտանգ երեխաների սնունդը ճամբարներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռազմավարության պլանավորման մեթոդոլոգիայի մոնիտորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում, ըստ էության համաձայնեց, որ ավելի շատ դեպքի հետքերով են գնում, քան կանխման հնարավորություն ունեն:  

Պաշտոնյան բացատրեց, որ ճամբարների մեծ մասը  չունի իրավական կարգավիճակ և ցանկացած ոք կարող է որոշել մի տեղ ճամբար կազմակերպել, որը ո՛չ իրավական կարգավիճակ ունի, ո՛չ էլ տեղյակ է պահում: «Եթե ես չգիտեմ Հանքավանում  կամ Երևանում ո՞վ է ճամբար կազմակերպում, հետևաբար դրա ստուգման գործընթացը մեր համար խնդիր է: Բայց զուտ պետական վերահսկողության գործիքներ ունենք, ուղղակի պետք է իմանանք ինչ-որ տեղ ճամբար կա, կարևոր չէ, թե ինչ կարգավիճակ ունի և կենդանական ծագման հիմքով մշտադիտարկում անենք»,-ասաց վարչության պետը և նշեց, թե նախապես ստուգումներ անցկացնելու համար լավ կլինի, որ ճամբար կազմակերպողները նախօրոք պետական մարմիններին ծանուցեն, իրենք էլ, ըստ այդմ, գնան ստուգեն:

Հարցին, թե ամեն տարի բազմաքանակ երեխաներ ընդունող ճամբարներում, ինչպես օրինակ, «Հասմիկ» ճամբարն է, որն այս պահին 360 երեխա է ընդունել, իրենք իրենց նախաձեռնությամբ մշտադիտարկում անցկացնո՞ւմ են, թե՞ ոչ, Արմեն Վարդանյանը պատասխանեց,  թե իրենք չգիտեն դա  պետական է, թե պատկանում է որևէ իրավաբանական անձի:

Ըստ նրա, եթե գնում էլ են, ապա իրենց նախաձեռնությամբ: «Խնդրին անդրադառնում ենք, իհարկե, բաց չենք թողնում: Հիմա հունիսն է, բայց հուլիս, օգոստոս ամիսն ակտիվ սեզոն է, և ինչքանով մեր ռեսուրսները և ժամանակը ներում են, մենք անդրադառնում ենք ճամբարներին, գնում ենք, նայում ենք, սննդամթերքի նմուշ ենք առնում»,-ասաց Արմեն Վարդանյանը:

Ի դեպ, ըստ նրա, իրենց նախաձեռնությամբ անցած տարի մի շարք ճամբարներ են այցելել: «Անցած տարի ճամբարներում բավական դեպքեր արձանագրվել էին սննդի թունավորման, արագ արձագանքել ենք, գնացել ենք սեզոնային շրջանում մարզեր, որտեղ ճամբարային գործունեություն են ծավալել, բայց փնտրողի կարգավիճակով ենք՝ կճարենք, կճարենք, չէ՝ չէ»,-ասաց վարչության պետը:  

Ըստ պաշտոնյայի, եթե մանկապարտեզներում հեշտությամբ կարող են իմանալ, թե ովքեր են սնունդ մատակարարողները, ճամբարներում այդպես չէ:

Լուսանկարները՝ hetq.am-ի

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:24 • 19/09

ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով

09:18 • 19/09

«Հրապարակ». Նախորդ ընտրությունների ընտրակեղծարարները, ձայն բերողները, թաղային հեղինակություններն այս անգամ մնացել են «անտեր»

09:01 • 19/09

«Ժողովուրդ». Դաշնակիցներ կորցնելու ծանր հետևանքները. Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ

08:38 • 19/09

«Ժողովուրդ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները

08:20 • 19/09

«Ժամանակ». ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապե­տի թեկնածուի փնտրտուքների մեջ է

07:54 • 19/09

Երևանում և 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:44 • 19/09

Ավարտվել է 3-րդ միջկորեական գագաթնաժողովը. ԿԺԴՀ-ն ու Հրվ. Կորեան ռազմական ոլորտում համաձայնագիր են կնքել

07:26 • 19/09

ՌԴ-ն ու Չինաստանը դասվել են ԱՄՆ-ի կիբերանվտանգությանը սպառնացող հիմնական վտանգների շարքին

06:43 • 19/09

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ. shamshyan.com

06:33 • 19/09

Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ

05:57 • 19/09

Փհենյանում մեկնարկել է միջկորեական բանակցությունների երկրորդ փուլը

05:26 • 19/09

Մեքենայում արգելափակված արջի «փախուստի» տեսանյութը համացանցում է հայտնվել

04:42 • 19/09

Թրամփն առաջարկել է պատ կառուցել Սահարա անապատում

04:18 • 19/09

Ավտովթար Երևանի Սարալանջի փողոցում. կա վիրավոր. shamshyan.com

03:54 • 19/09

Պենտագոնի ղեկավարը հերքել է պաշտոնը լքելու մասին լուրը

03:18 • 19/09

Վենեսուելան հիանում է Պուտինի առաջնորդական հատկություններով. Մադուրո

02:52 • 19/09

ՀՀ ԶՈՒ-ի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան

02:31 • 19/09

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տեղափոխվում են Չիկագո

02:03 • 19/09

Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)

00:50 • 19/09

ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելի օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն