Աշխարհի խոշորագույն ադամանդը չի հաջողվել վաճառել աճուրդում
Աշխարհի ամենախոշոր չմշակված 1109 կատարանոց Lesedi La Rona ադամանդը չի հաջողվել վաճառել Լոնդոնում կայացած Sotheby's-ի աճուրդի ժամանակ։
Ենթադրվում էր, որ թենիսի գնդակի չափ ունեցող թանկարժեք քարը կարող է վաճառավել մոտավորապես 70 մլն դոլարով, բայց վաճառքը դադարեցվել է այն բանից հետո, երբ դրա արժեքը չի կարողացել հասնել 61 մլն դոլարի։
Նշենք, որ ադամանդը հայտնաբերվել է 2015թ-ի նոյեմբերին Բոթսվանայում, այնպես որ այդ երկրի իշխանությունները պետք է ստանային վաճառված գնի 60%-ը։
Ի սկզբանե քարը մոտ 1500 կարատ է եղել, բայց հետո այն բաժանվել է երկու մասի։









