Թուրքիայի տարածքային ամբողջականությունը խախտել չեն կարող. Էրդողան

11:02 • 30.06.16

Թուրքիայի տարածքային ամբողջականությունն անխախտելի է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ ոչ ոքի չի հաջողվի մասնատել երկիրը:

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը դարձյալ դատապարտել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն ու ցավակցել զոհերի հարազատներին:

 

«Մեր հայրենիքը մասնատել չեն կարողանալու: Այս հայրենիքի հողերից մի կտորն անգամ ձեզ չենք հանձնելու»,-ասել է նա:

 

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է:

 

Հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 42, վիրավորվել՝ 239 մարդ:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Թուրքիայի տարածքային ամբողջականությունը խախտել չեն կարող. Էրդողան