Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

22:27 • 01.07.16

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) րոպեներ առաջ միաձայն հաստատել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած  փոփոխությունը, որով պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը` փոփոխությամբ նախատեսվում է  մեկ տարի ազատազրկում  կամ 45000 եվրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:

Օրինագիծը այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը:

 

 

 

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը