Հսկայական սուշիի տեսքով ինքնատիպ ուսապարկեր՝ Ճապոնիայից (լուսանկարներ)
Ճապոնացիներն աշխարհին հայտնի են դիզայներական ինքնատիպ լուծումների հանդեպ մեծ սիրով, գրում է boredpanda.com-ը՝ որպես ասվածի ապացույց ներկայացնելով ճապոնական Turn Over ընկերության ստեղծած ուսապարկերը:
Ուսապարկերը կարված են հսկայական սուշիների տեսքով ու դրանք կրողի մեջքի վրա շատ հետաքրքիր տեսք ունեն: Նշվում է, որ դրանք դուր կգան հատկապես ճապոնական խոհանոցի սիրահարներին:
Բացի այդ, ուսապարկերը բավական տարողունակ են ու հարմար կրելու համար:
















