Իսպանիայում մոտ 4 եվրոյով վաճառում են Իբիցայի շշալցված մաքուր օդը

10:42 • 05.07.16

Իտալացի Ջանլուկա Պոմոն, ով 12 տարի շարունակ զբաղվում է պաղպաղակի վաճառքով, վերջերս որոշել է վաճառքի հանել արտասովոր «ապրանք»:



Ինչպես նշում է italia-ru.com-ը, 42-ամյա տղամարդն իսպանական Բալեարյան կղզիներում գտնվող իր սրճարանում վաճառում է Իբիցայի շշալցված մաքուր օդը:


Նշվում է, որ շշերից ամեն մեկի վրա գրված է. «100% մաքուր օդ: Առանց հավելանյութերի: Պատրաստված է Իսպանիայում»:


Հայտնի է, որ Իբիցայի օդով շշերից յուրաքանչյուրի գինը 3.90 եվրո է: Շուտով դրանց վաճառքը սկսվելու է նաև համացանցում: