Ռիհաննան և Դրեյքը միասին են
Ամիսներ շարունակ մեկ ակտիվ քննարկվող, մեկ հանդարտվող լուրերը ճիշտ էին՝ Ռիհաննան և Դրեյքը հանդիպում են։ Դրա ապացույցը կարողացել են գտնել ամերիկյան Е! հեռուստաալիքի լրագրողները։
«Նա (Դրեյքը) դեռ սիրում է նրան և չի էլ դադարել երբեք։ Ռիհաննան դեռ բոլորովին վերջերս չէր էլ մտածում հանդարտվելու և ինչ-որ մեկի հետ հարաբերություններ կառուցելու մասին։ Հիմա նրանց շատ է դուր գալիս միասին ժամանակ անցկացնել։ Երաժշտությունն օգնել է նրանց կրկին մտերմանալ»,- պատմել է հեռուստաալիքի աղբյուրը։
Դրեյքն ու Ռիհաննան վերջին ժամանակները միասին աշխատել են միանգամից մի քանի ստեղծագործությունների վրա։ Նրանք ձայնագրել են Work երգը Anti ալբոմի համար, իսկ Դրեյքի Views ձայնասկավառակում կարելի է լսել զույգի մեկ այլ՝ Too Good ստեղծագործությունը։










