Հակառակորդը կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, մոտ կես ժամ երթևեկությունը խաթարվել է

16:48 • 08.07.16

Ցերեկը մոտ ժամը մեկին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա. Tert.am-ի հետ զրույցում պատմեց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը:


«Մոտ կես ժամ դադարներով կրակեցին ու վերջ: Հրաձգության պահին երթևեկությունը խաթարվել էր, վախեցնում էին, սակայն ոչ մի վնաս ու խնդիր չառաջացավ»,- ասաց գյուղապետը: Նշեց, որ հրաձգությանն անմիջապես արձագանքեց հայկական կողմը, և կրակը դադարեց:

«Հիմա երթևեկությունը վերականգնվել է, խուճապ չկա, հերթական կրակոցն էր»,- նշեց նա: