«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ի նշան բողոքի աչքերը կարած կալանավորի աչքերի կարերը քանդել են

12:05 • 09.07.16

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ի նշան բողոքի հուլիսի 6-ին աչքերը կարած դատապարտյալի աչքերի կարերը բժիշկները քանդել են նրա համաձայնությամբ:

Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Ըստ նրա՝ հոգեբանների աշխատանքից հետո կալանավորի աչքերի կարերը քանդվել են երեկ ժամը 11-ի սահմաններում:
                                                                                
Հիշեցնենք, որ կալանավորը բողոքում է իր դեմ հարուցված քրգործից: Գոռ Ղլեչյանն ասաց, որ կալանավորը այդպիսով բողոքում էր իր դեմ հարուցված քրեական գործից, որով դեռ վճիռ չկա, գործը դեռ քննվում է դատարանում: Ճշտեցինք, որ բողոքող կալանավորի դեմ քրգործ է հարուցվել խարդախության մեղադրանքով՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով: 

Tert.am-ին ՔԿՎ-ից փոխանցեցին, թե դատապարտյալը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի: 

Հարցին, թե քրգործով քննիչը կամ դատախազը տեսակցել են բողոքող կալանավորի հետ, Գոռ Ղլեչյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ կարող է ասել ավելի ուշ: